Ջո Բայդենը հերքել է Եվրոպայում ամերիկյան կենսաբանական և քիմիական զենքի ենթադրյալ առկայության մասին պնդումները

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կտրականապես հերքել է Եվրոպայում ամերիկյան կենսաբանական և քիմիական զենքի ենթադրյալ առկայության մասին պնդումները, գրում է VAO-ն։

«Այն պնդումները, թե Ամերիկան Եվրոպայում կենսաբանական, ինչպես նաև քիմիական զենք ունի, պարզապես իրականությանը չեն համապատասխանում: Ես երաշխավորում եմ», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթում։

«Նրանք նաև ենթադրում են, որ Ուկրաինան կենսաբանական զենք ունի»,- ասել է Բայդենը՝ ենթադրելով, որ դա «հստակ նշան» է, որ Ռուսաստանի իշխանություններն իրենք են «հետազոտում նման զենքերի օգտագործման հնարավորությունը»։

Սրա հետ մեկտեղ, Բայդենի վարչակազմը հասկացրել է, որ մտադիր է ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասված է ամերիկյան 16 ընկերությունների ղեկավարների հետ երկրի դաշնային կառավարության ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը և այլ պաշտոնյաներ։ Հայտարարության համաձայն՝ կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են արդյունաբերության, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտները, սննդամթերքի և արդյունաբերական արտադրությունը։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ նրանց կարճ ժամանակով միացել է նաև նախագահ Ջո Բայդենը։

Տաթև Ֆռանգյան