Մարիուպոլից մարդկանց տարհանումը կիրականացվի 3 ուղղությամբ․ Վերեշչուկ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Շրջափակման մեջ գտնվող ուկրաինական Մարիուպոլ քաղաքից մարդկանց տարհանումը դեպի Զապորոժիե կիրականացվի 3 ուղղությամբ՝ ընդհուպ մինչև քաղաքի բոլոր բնակիչների դուրսբերումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, Ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, գրում է korrespondent-ը։

«Այսօր մենք քրտնաջան աշխատում ենք Մարիուպոլի բնակիչների տարհանման ուղղությամբ: Մարիուպոլից Զապորոժիե մարդկանց տարհանելու համար այսօր կաշխատեն երեք երթուղիներ՝ Բերդյանսկ-Զապորոժիե, հավաքատեղին Մելիտոպոլի խճուղի 27 հասցեում գտնվող սպորտային համալիրն է, Մանգուշսկայա գրոմադա-Զապորոժիե՝ հավաքատեղին «Սմենա» պանսիոնատ, Նիկոլսկոե-Զապորոժիե, հավաքման վայրը Պարկովայա փող. 23, թիվ 2 դպրոցն է»,- ասել է Վերեշչուկը։

Նրա խոսքով՝ հավաքման կետերում ավտոբուսները կսպասարկեն քաղաքացիներին առավոտյան ժամը 9-ից 10-ը։

«Մենք հասկանում ենք, որ բոլորին չեն հերիքի նստատեղերը, ուստի խնդրում ենք կազմակերպված, տեղում մեր աշխատակիցների ցուցումներին համապատասխան գնալ ավտոբուսների մոտ: Մենք հաստատ ոչ ոքի չենք թողնի և կշարունակենք ամեն օր տարհանել մարդկանց նույն ալգորիթմի համաձայն, մինչև բոլորի տարհանումը»,- նշել է փոխվարչապետը:

Տաթև Ֆռանգյան