Ճապոնիան արձագանքել է Կուրիլյան կղզիների շուրջ բանակցություններից դուրս գալու՝ ՌԴ որոշմանը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ճապոնիայի իշխանությունները կտրուկ են արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից Ռուսաստանի դուրս գալու որոշմանն ու վիճելի Կուրիլյան կղզիների հետ կապված համատեղ տնտեսական նախագծերի սառեցմանը։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ՌԴ որոշումն անվանել է «անարդար» և «բացարձակ անընդունելի», գրում է CNN-ը։

Նշենք, որ ՌԴ-ն այդ քայլին դիմել է պատժամիջոցների պատճառով, որոնք Տոկիոն կիրառել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ։

«Այս ամբողջ իրավիճակը ստեղծվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, և Մոսկվայի արձագանքը՝ այն մղել Ճապոնիա-Ռուսաստան հարաբերություններ, խիստ անարդար է և բացարձակ անընդունելի։ Ճապոնիան պետք է վճռականորեն շարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ համագործակցելով մնացած աշխարհի հետ»,- ասել է նա։

Կիշիդան նշել է, որ Ճապոնիան սկսել է Ուկրաինայից փախստականների ընդունել, և հանրությանն աջակցության կոչ է արել։

Մինչ այդ էլ, Տոկիոյում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք են ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունից դուրս գալու Մոսկվայի որոշումից հետո։ Նշվում է, որ ՌԴ դեսպանին բողոքի նոտան հղել է Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Տակեո Մորին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո դեռևս չեն կարողանում հարթել Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու մոտ գտնվող կղզիների հետ կապված տարաձայնություններ, որը Ռուսաստանում հայտնի է որպես Կուրիլներ, իսկ Ճապոնիայում՝ Հյուսիսային տարածքներ: Կղզիները Խորհրդային Միության կողմից գրավվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։

Տաթև Ֆռանգյան