Ինձ մի սովորեցրեք նիստ վարել. վիճաբանություն՝ Հակոբ Արշակյանի և «Հայաստան» խմբակցության անդամների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

«Երիտթուրքերի հետ կոալիցիա կազմած ուժը եկել այստեղ Ցեղասպանության մասին է խոսում: Երիտթուրքերից մինչև «Բայրաքթարի» ամբասադոր. սա ձեր քաղաքական հետագիծն է, և դա դաջված է մնալու ձեզ վրա»,- Ազգային ժողովում ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն հետապնդելի արարք սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպես ավարտեց իր ելույթը, որից հետո ծափահարություններ հնչեցին:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց. «Կարծում եմ՝ արժե ծափահարել այս ելույթի համար: Իրականությունից զատ, այլ բան չի ասում այս մարդը»:

Տեղից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նիստը վարողին. «Դուք որևէ վիրավորանք չնկատեցի՞ք այս ելույթում»:

Ի պատասխան՝ Հակոբ Արշակյանը նշեց. «Վահագն Ալեքսանյանն ընդամենը նշեց, որ քարոզչական տեսահոլովակի մեջ կան «Բայրաքթարից» հայ զինվորներին խոցող կադրեր: Եթե որևէ մեկը սա վիրավորական է համարում, ապա չզետեղիք այդ կադրերը ձեր քարոզչական նյութերի մեջ:

Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ՝ հարգենք միմյանց: Եթե ինչ-որ բանից վիրավորվել եք, փաստն է արձանագրել, գնացեք հարցրեք՝ որտեղ է տեսել այդ փաստը, եթե վիրավորական է, ջնջեք: Իսկ այն, որ ասում եք՝ սուտ է, այ դա կարող է վիրավորանք լինել, եթե չկարողանաք հիմնավորել:

Խնդրում եմ՝ կոռեկտության սահմանները պահպանել, ինձ չսովորեցնել նիստ վարել: Ես նիստը վարում եմ, ինչպես կանոնակարգ օրենքով նախատեսված է»:

Մանրամասները՝ տեսանյութում: