ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի գաղտնի ձեռք բերված խորհրդային արտադրության ՀՕՊ միջոցները․ The Wall Street Journal

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության միջոցները, որոնք Վաշինգտոնը ձեռք է բերել տասնամյակներ առաջ՝ գաղտնի ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ համակարգերը ներառում են SA-8 փոքր հեռահարության «ցամաք-օդ» հրթիռները, որոնք ԱՄՆ-ը ձեռք է բերել՝ ռուսական ռազմական տեխնոլոգիաների ուսումնասիրության և ամերիկյան զորքերի պատրաստման համար։

ԱՄՆ պաշտոնյաները լրատվամիջոցին ասել են, որ զենքերն օգտակար են ուկրաինական ուժերի համար, քանի նրանք արդեն գիտեն՝ ինչպես օգտագործել խորհրդային համակարգերը։

Ե՛վ Ազգային անվտանգության խորհուրդը, և՛ Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանել, թե կոնկրետ ինչ զենք է ԱՄՆ-ն ուղարկել Ուկրաինային։

«Նրանք կռվում են իրենց երկրի համար, և Պենտագոնը չի պատրաստվում մանրամասն հանրայնացնել այն գործիքները, որով նրանք անում են դա»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

ԱՄՆ-ն ունի փոքրաթիվ խորհրդային հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք ձեռք է բերել վերջին 30 տարիներին՝ 100 միլիոն դոլար արժողությամբ գաղտնի նախագծի շրջանակում, որի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 1994 թվականին։

ԱՄՆ-ի ստացած զենքերի թվում է SA-8-ը, որը հեշտությամբ կարելի է տեղափոխել ցամաքային ուժերով և օդանավերից և ուղղաթիռներից ծածկույթ ապահովել: ԱՄՆ-ի պահեստում կա նաև C-300 հեռահար հակաօդային պաշտպանության համակարգը: Այն կոչված է պաշտպանելու ավելի մեծ տարածքներ և արդեն ու շահագործվում է ուկրաինացիների կողմից: Ըստ պարբերականի աղբյուրի՝ այդ զենքը չի ուղարկվի Ուկրաինա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի շրջանակում քննարկելու է Ուկրաինային օգնելու ուղիները։

«Մենք շարունակում ենք աշխատել մեր դաշնակիցների և առանցքային գործընկերների հետ՝ նոր օգնություն հասցնելու համար, այդ թվում՝ խորհրդային կամ ռուսական արտադրության հակաօդային համակարգերի և դրանք օգտագործելու համար անհրաժեշտ զինամթերքի տեսքով»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

 

Էմմա Չոբանյան