Ձեր նախագծով թշնամի երկրի զառանցանքն այստեղ արտատպողները դառնում են քրեորեն պատժելի արարք կատարողներ. Հովակիմյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

«Այն խնդիրը, որը հեղինակի կողմից հնչեցվում է, մեր քրեական օրենսդրությամբ լուծված է։ Փոխարենն այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում։ Իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որևէ քննության չի կարող դիմանալ»,- Ազգային ժողովում ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն հետապնդելի արարք սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ նախագիծը քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում, որտեղ տրվել է բացասական եզրակացություն։

Հովակիմյանի դիտարկմամբ՝ երբ ընդունվում է օրենք ու հստակ չի ամրագրվում, որ դրա կիրառումը տարածվում է այլ երկրների ներկայացուցիչների նկատմամբ, այդ անորոշությունը տարածվելու է ՀՀ ցանկացած քաղաքացու վրա:

«ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է հստակ իմանա, թե ինչպիսի իրավաչափ վարքագիծ պետք է դրսևորի, որպեսզի ՔՕ-ի հոդվածներով նախատեսված պատժելի արարք կատարողի դերում չհայտնվի։

Այս օրենքի տեսանկյունից թշնամի երկրի զառանցանքների ցանկացած արտատպում կարող է համարվել քարոզչություն։ Այսինքն, եթե մեր լրատվամիջոցները ցանկանան իրենց ընթերցողներին տեղեկացնել թշնամի երկրից զառանցանքներին, հայտնվելու է քրեորեն պատժելի արարք կատարողի դերում, որովհետև ստացվելու է, որ տարածում են այդ զառանցանքը։ Այս անորոշությունները կարող եմ շատ երկար շարունակել»։

Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց բերել նախագծեր, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը, անվտանգության ուժեղացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: