Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զորքերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք շարունակում ենք կամայական հարձակումներ տեսնել խաղաղ բնակիչների վրա և կարծում ենք, որ շատ դեպքերում դրանք դիտավորյալ են։ Նման գործողությունները հանգեցնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման, ինչին արդարացում չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Բացի այդ, Պենտագոնը մեղադրել է ռուսական կողմին Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ։

«Մենք միանշանակ տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարում, և մենք կօգնենք հավաքագրել ապացույցները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն «իր ներդրումը» կունենա հետաքննության գործընթացում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն նմանատիպ մեղադրանքներ հնչեցրել էին Ռուսաստանի հասցեին՝ ընդգծելով, սակայն, որ դա իրենց անձնական կարծիքն է։ Իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ավելի վաղ ասել էր, որ Պետքարտուղարությունն ուսումնասիրում է հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին տեղեկատվությունը և այն կփոխանցի համապատասխան միջազգային կազմակերպություններին։

Տաթև Ֆռանգյան