Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ․ ցուցակում են Պուտինը, Շոյգուն, Լավրովը և Զախարովան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել՝ Ուկրաինա ներխուժման պատճառով, գրում է Currenttime-ը։

Սահմանափակումները վերաբերվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների, օլիգարխների, ինչպես նաև ռուսական բանկերի ու պետական կառույցների, որոնք կառավարում են ՌԴ-ի սուվերեն պարտքը։

Մասնավորապես, Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսաստանցի 15 ֆիզիկական անձանց ու 9 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

«Նախարարների կաբինետը համաձայնության է եկել այնպիսի միջոցների շուրջ, ինչպիսին են ակտիվների սառեցումը Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Պատժամիջոցները սահմանվում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, պաշտպանության նախարարի 8 տեղակալների, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի, սենատոր Սուլեյման Քերիմովի, Պետդումայի պատգամավոր Անդրեյ Սկոչի նկատմամբ։

Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ևս 11 բանկի ու պետական կառույցի նկատմամբ, որոնք կառավարում են Ռուսաստանի սուվերեն պարտքը։ Պատժամիջոցների թարմացված ցանկում է Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամը և Ֆինանսների նախարարությունը: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Սբերբանկը» «Գազպրոմբանկը», «ՎՏԲ»-ն, «Սովկոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», «Ալֆա բանկը», «Նովիկոմբանկը»։

Բացի այդ, Ավստրալիան սահմանել է ֆիզիկական անձանց ցանկ, որոնց նկատմամբ կկիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդական արգելքներ։ Այժմ այս ցուցակում են Օլեգ Դերիպասկան և Վիկտոր Վեկսելբերգը։

Ուժի մեջ է մտել նաև Ռուսաստանի դեմ Նոր Զելանդիայի պատժամիջոցների առաջին փաթեթը․ սահմանափակումներ են մտցվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում են նաև ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։
Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում ու ճանապարհորդությունների արգելք։ Պատժամիջոցներ են սահմանել նաև 19 կազմակերպության նկատմամբ։

Միաժամանակ, ուժի մեջ է մտել 364 քաղաքական գործիչների, զինվորականների և լրագրողների մուտքի արգելքը։

Էմմա Չոբանյան