Պուտինը պատրաստ չէ Ուկրաինայում պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով. Բլինքեն

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում, որ Պուտինը պատրաստ է դադարեցնել և ավարտել պատերազմն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես հիմա նշաններ չեմ տեսնում, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել, ընդհակառակը, եթե լսեք նրա վերջին հայտարարությունները, ապա դրանք հուշում են, որ նա հակառակ ուղղությամբ է շարժվում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենը նաև հավելել է, որ դիվանագիտությունը պահանջում է բանակցությունների երկու կողմերի պատասխանատու վերաբերմունք և  լարվածության անհապաղ թուլացում,  սակայն Ռուսաստանը բանակցելու մտադրություն չունի։

«Ես Ռուսաստանի կողմից որևէ էական ջանքեր չեմ տեսել այս պատերազմը, որը նա վարում է, դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու համար», – ասել է Բլինքենը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վճռականորեն կաջակցի Կիևի ջանքերին՝ դիվանագիտական միջոցներով հասնելու դեէսկալացիայի, հրադադարի և ռուսական զորքերի դուրսբերման։

«Մոսկվայի պատերազմի հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում՝ սննդի գնաճ, վառելիքի մատակարարման հետ կապված մտահոգություններ, ավելի լայն անհանգստություններ, թե ինչպես այս պատերազմը կազդի համաշխարհային տնտեսության և COVID-19-ի դեմ պայքարի վրա:
Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց համաշխարհային հանրությունը շտապ պետք է լուծի: Այս պատերազմը դա ավելի է բարդացնում:

Այս կերպ Ռուսաստանի գործողություններն ազդում են մոլորակի յուրաքանչյուր մարդու վրա, որտեղ էլ որ նրանք ապրեն»,- հայտարարել է Բլինքենը։