Արտակ Բեգլարյանը մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած միջազգային համաժողովին՝ նվիրված սոցիալական աշխատանքի միջազգային օրվան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 15-ին Ստեփանակերտում մասնակցել է «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» միջազգային համաժողովին, որին մասնակցում էին գիտնականներ ու սոցիալական աշխատողներ 22 երկրից: Համաժողովի համակազմակերպիչներն են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Ողջունելով համաժողովի աշխատանքը և շնորհավորելով սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցում է միջոցառման անցկացմանը՝ խորությամբ գիտակցելով սոցիալական աշխատանքի արժեքը:

«2020թ. հումանիտար աղետից հետո ավելի հստակ է ուրվագծվել առկա խնդիրներին արհեստավարժ ու ինստիտուցիոնալ լուծումներ տալու անհրաժեշտությունը. օրախնդիր է հատկապես ճգնաժամը առաջին փուլում հաղթահարելու և ապա հետագա զարգացման համար ամուր հիմքեր ձևավորելու հարցը: Սոցիալական աշխատողները լավ են պատկերացնում, թե ինչպես են պատերազմները խեղում հազարավոր մարդկանց ճակատագրերը և ինչպես կարելի է ամոքել վերքերը:  Բացառություն չէ Արցախի բնակչությունը, որը շարունակում է տուժել կյանքի և այլ հիմնարար իրավունքների խախտման սպառնալիքներից՝ հարուցված Ադրբեջանի կողմից: Ուստի, կառավարությունը վճռական է շարունակելու պատերազմից հետո մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումը սոցիալական աշխատանքի բնագավառում՝ նախաձեռնող ու արհեստավարժ մասնագետներով լուծելու խոցելի խմբերի բազմաթիվ հիմնախնդիրներ: Մենք գիտակցում ենք նաև, որ հայությունը միայնակ է պատերազմյան, հետպատերազմյան և մեկուսացման բոլոր հետևանքները հաղթահարելու հարցում, քանի որ միջազգային հանրությունը շարունակում է անհաղորդ մնալ մեր ցավին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Համաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, գիտնականներ ու սոցիալական աշխատողներ Արցախից, Հայաստանից ու այլ երկրներից: