Նախագիծն ականջահաճո է, բայց գրավչություն չկա․ ՊՆ-ն կողմ է Աբրահամյանի նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին  նախագիծը, որը վերաբերում է կրթության իրավունքի իրացմանը։

Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսված նախագծով:

Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց՝ եկել են այն եզրահանգման, որ հաշմանդամություն ձեռք բերած պայմանագրային զինծառայողներին ևս պետք է հնարավորություն տալ անվճար կրթություն ստանալու:

«Մեր տվյալներով՝ խոսքը շուրջ 1600 անձի մասին է, որոնք ունեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն։ Ինչ վերաբերում է ծառայությունն ավարտած և թոշակի իրավունքից օգտվող սպաներին այս հնարավորությունը տալուն, ապա հակասություն կա։ Մի կողմից ասում ենք ծառայության գրավչությունը բարձրացնենք, բայց մյուս կողմից նրանք գնացել են թոշակի իրավունքից օգտվելու։ Սա կարող է ոգևորիչ լինել սպաների համար, բայց նախընտրել ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից։

Զբաղվածության կենտրոնները պարբերաբար շփվում են զորացրման ենթակա սպաների հետ և ապահովում մասնագիտական կողմնորոշման դասընթացներով։ Պետությունն այդ ծախսն իր վրա է վերցրել։ Մենք դրական եզրակացություն ենք տալիս նախագծին, բայց երկարամյա ծառայության զորացրվածներին արդեն իսկ տրված է նշյալ հնարավորությունը»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: