Անվճար կրթություն՝ մարտական գործողություններում հաշմանդամություն ստացած զինծառայողներին․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Ժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին  նախագիծը, որը վերաբերում է կրթության իրավունքի իրացմանը։

Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսված նախագծով․ «Գործող օրենքը սահմանում է, որ մարտական խնդիր կատարելիս, եթե պարտադիր ժամկետային զինծառայողը ստանում է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, կարող է օգտվել նաև կրթության անվճար իրավունքից։ Առաջարկվող փոփոխությամբ դա կվերաբերի ոչ միայն հաշմանդամություն ձեռք բերած ժամկետային, այլև պայմանագրային զինծառայողներին, այդ թվում՝ սպաներին։ Չեմ կարծում, որ սա քննարկելու երկար բան է ենթադրում։ Նույն պայմաններում մարտական խնդիր կատարած և հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները ևս պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթությունից»։

Աբրահամյանի խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է քսան տարվա ծառայություն անցած և այս պահին երկարամյա կենսաթոշակի պայմաններում գտնվող սպաներին․ «Ունենում ենք իրավիճակ, երբ կադրային սպան պայմանական 37-38 տարեկան է և հիմնականում ռազմական մասնագիտություն է ստացել։ Քաղաքացիական կյանք մտնելու համար կարիք կա նրանց ապահովելու կրթությամբ։ Նրանց երկրում պահելու խնդիր կա, արտագաղթը բացառելու։ Նրանք հնարավորություն պետք է ստանան մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի պայմաններում ստանալ մասնագիտություն և ունենալ ապրուստի արժանապատիվ պայմաններ։ Կան որոշակի խնդիրներ հատկապես ծառայությունից հետո քաղաքացիական կյանք մտնելու հարցում։ Սա քննարկել ենք պահեստազորի սպաների և հանձնաժողովի փորձագետների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: