Որքա՞ն կտուգանվեք ռեստորանում ծխելու համար․ այսօրվանից ուժի մեջ է մտնում արգելքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը ևս մեկ լրացում էր առաջարկել օրենքում՝ հստակեցնելով ծխախոտային փոխարինիչների մեջ կիրառվող նյութի տեսակները։ Փոփոխությունն արտահերթ կարգով խորհրդարան էր բերել փոխնախարար Լենա Նանուշյանը։ «Մեկ բառ է, որը ավելանում է ծխախոտային արտադրատեսակների սահմանման մեջ՝ «լուծույթ» բառից հետո լրացնում ենք «նյութ» բառը։ Ընդամենը այս մեկ բառով փորձում ենք լուծել այն ծխախոտային արտադրատեսակներին վերաբերող բացը, որոնք էլեկտրոնային են, սակայն աշխատում են ոչ թե լուծույթի, այլ պինդ նյութի միջոցով, որը պարունակում է նիկոտին», – նշել էր Նանուշյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 18-ից 69 տարեկանների ավելի քան 28 տոկոսը օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ: Ըստ առողջապահության նախարարության՝ ուժի մեջ մտնող արգելքն ուղղված է հանրային առողջության բարելավմանը։

Այն խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.

  • պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,
  • ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:

Դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:

 

Մանրամասները՝ տեսանյութում։