Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք
Մարտի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, իրականացվել է 1432 թեստավորում, առողջացել՝ 166 բուժառու, գրանցվել՝ 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422021 դեպք, որոնցից 408562 առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8576 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1637 է: Փաստացի բուժում է ստանում 3246 պացիենտ: