Ոստիկանապետի թիկնազորի անդամները և փոխոստիկանապետը հարվածել են պատգամավոր Սասուն Միքայելյանի քթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.04.2018 | 12:21Քիչ առաջ Factor.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի որոշ անդամներ և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն անձամբ Արցախի պողոտայում ավտոբուսի մեջ բռնություն են գործադրել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի նկատմամբ։ Նրա քիթը վնասված է։ Հարևան ավտոբուսում է գտնվում նույն խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։