Ռուսները սպառնում են ՀՀ-ին՝ Ֆրանսիայի հետ չստորագրել ռազմավարական գործընկերության, պաշտպանական պայմանագիր․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, Դուք նշում եք, որ ՀՀ-ն նորմալ հարաբերություններ պիտի պահպանի նաև ՌԴ-ի հետ, բայց միևնույն ժամանակ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գտնվելու հարցը վերատեսության ենթարկի, երաշխիքներ ունենալու, որ անդամ երկրները ՀՀ-ի դեմ քայլերի չեն գնա։ Միաժամանակ, Դուք կարծում եք՝ Արևմուտքի հետ հարաբերությունների թելը չպիտի կտրվի՝ ՀՀ-ի չեզոքության խախտմամբ։ Եթե դա տեղի ունենա, ՀՀ-ն կզրկվի՞ Արևմուտքի հնարավոր աջակցությունից Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։

-Մենք կարող ենք կորցնել դա, եթե նաև հօգուտ Արևմուտքի մեր ընտրությունը կատարենք։ Մենք պետք է քննարկման առարկա դարձնենք ցանկացած պարագա, օրինակ՝ եթե ՀՀ-ն որոշի աջակցել Ուկրաինային։

-Դա այսօր բացառված, զրոյական հավանականությանը մոտ սցենար է երևում՝ հաշվի առնելով ՌԴ-ից մեր կախվածությունների աստիճանը։

-Ես շատ կուզենայի արձանագրել, որ այս դիտանկյունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության, երբեմն բերում ենք, փոքրացնում հայ-ադրբեջանական փոքր հակամարտության գոտուն, և էմոցիոնալ կերպով։ Եվ այն, ինչ հիմա Ուկրաինայում է տեղի ունենում, ուղիղ կապ ունի մեզ հետ։ Եվ այդ կռիվները պարտիզանական, որ ուկրաինացիները տանում են փողոցում, ուղիղ կապ ունեն մեզ հետ։ Հետխորհրդային տարածքում երկու ընտրությունների կռիվ է, որ ապագայում այդ ընտրությունը պիտի առաջարկվի նաև Հայաստանին՝ գնալու ենք ՌԴ-ի հետ մեկուսացմա՞ն, թե՞ դեպի քաղաքակիրթ աշխարհ՝ Ուկրաինայի հետ։ Ըստ էության, հետխորհրդային տարածքում երկու առաջնորդ երկրների հակամարտություն է։ Մեկի հետևում ամբողջ Արևմուտքն է՝ ողջ քաղաքակիրթ աշխարհը, մեկը՝ ամբողջ աշխարհի կողմից մեկուսացված։ Եվ այստեղ մեր չեզոքությունն Արևմուտքում, ես կարծում եմ, ամբողջությամբ ընկալում են և մեզ էլ առաջարկներ չեն անում, ո՛չ միայն պահանջներ չեն դնում։ Եվ ոչ էլ առաջարկելու բան ունեն։ Դա նաև մեր մեղավորությունն է՝ պատերազմից հետո մեզ առաջարկվել է, որ հստակ քաղաքականություն կարողանանք ձևակերպել և արևմտյան գործընկերների հետ խոսենք անվտանգությունից, պաշտպանությունից, տեխնոլոգիաներից։ Առնվազն ես այդպիսի պատրաստակամություն եմ տեսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից և չեմ տեսել Երևանից առանձնահատուկ նախաձեռնողականություն։

-Այսօր պաշտոնական այցով Ֆրանսիայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուր Փարիզում մասնակցել է «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին, որտեղ քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ավելի վաղ տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզ էին ստորագրել արտգործնախարարները։ Նախագահ Մակրոնը ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի ուղերձում Փաշինյանին ասել էր, որ ՀՀ-ն կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ կոնֆլիկտի լուծման հարցերում։ Ի՞նչ կարող է ստանալ ՀՀ-ն Ֆրանսիայից՝ գլոբալ մեծ լարվածության ֆոնին։

-Այդպիսի բարեկամ երկիր ունենալ աշխարհում, պատերազմի ողջ ընթացքում այդպիսի թիկունք ունենալ և պատերազմից հետո չփորձե՞լ կապիտալիզացնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, չստեղծե՞լ իրավապայմանագրային անհրաժեշտ բազա․ մինչև հիմա մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չունենք, զրո պայմանագրային հարաբերություն ունենք այն երկրի հետ, որն ամեն օր հավաստիացնում է, որ ինքը բարեկամ երկիր է և որևէ պարագայում ՀՀ-ից չի հրաժարվելու։

-Գուցե ՌԴ-ի խանդի՞ց է վախենում իշխանությունը՝ մինչև այս պահը Ֆրանսիայի հետ հիմնային համագործակցության չգնալով։

-Ոչ միայն խանդից, այլ նաև՝ ռուսները սպառնում են ամեն անգամ, Ձեզ կարող եմ տեղեկություններ տալ, որ չպիտի գնանք այդ ճանապարհով և ֆրանսիացիների հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր չպիտի ստորագրենք։ Իսկ այդպիսի գործընկերությունը նաև պաշտպանական բաղադրիչ պիտի ունենա, և ես Ձեզ ասեմ, որ կա այդպիսի գործընթաց ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև՝ պաշտպանական պայմանագիր կնքելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան