Ռուս-ուկրաինական նոր բանակցություններ, «չփակվող երկինք» և հուժկու հարվածներ ռուսական տնտեսությանը. պատերազմի 12-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ուկրաինա ռուսական ներխուժման 12-րդ օրը նշանավորվում է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացմամբ։ Դրանից, սակայն, ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն։ Հանդիպմանն ընդառաջ՝ Կրեմլը կրկին վերջնագրերի լեզվով է խոսում․ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ի հետ զրույցում հայտարարել է․ «Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դադարեցնել ռազմական գործողությունները, փոխել երկրի Սահմանադրությունը՝ ամրագրելով չեզոքություն, Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի տարածք, ինչպես նաև ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը»։ Պեսկովն ընդգծել է՝  Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն «այն պահին», երբ Կիևը կընդունի իրենց պայմանները։

Նախորդ՝ մարտի 3-ին տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել էին հրադադարի և հումանիտար միջանցքների վերաբերյալ հարցեր։ Սա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնակիցների հետ նախօրեին տեղի ունեցած զրույցի թեմաներից է եղել։

Այսօր արդեն Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է՝ Կիևը մերժել է Մոսկվայի առաջարկը՝ հումանիտար միջանցքներ բացել դեպի Ռուսաստանի տարածք։

«Երեկ ժամը 00:30-ին նամակ ստացանք Ռուսաստանի Դաշնությունից, որում նրանք առաջարկում էին, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը, մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից լռության ռեժիմ հայտարարել և բացել հումանիտար միջանցքներ (Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ)։ Սա հումանիտար միջանցքներ բացելու անընդունելի տարբերակ է։ Մերոնք Իվանկովից, Դայմերից, Վիշգորոդից, Կիևի մերձակայքից Բելառուս չեն գնա, որպեսզի հետո ինքնաթիռով թռչեն Ռուսաստանի Դաշնություն։ Հուսով եմ, որ Ֆրանսիայի նախագահը հասկանում է, որ իր անունը և օգնելու անկեղծ փորձերն օգտագործվում են ՌԴ կողմից»,- ասել է Վերեշչուկը:

Փարիզի արձագանքը չի ուշացել․ Մակրոնը հերքել է տարածված տեղեկությունը, որ խնդրել է Ուկրաինայից դեպի ՌԴ կամ Բելառուս տանող մարդասիրական միջանցքներ բացել։

«Սա ևս մեկ միջոց է Պուտինի համար՝ առաջ մղելու իր պատմությունը և ասելու, որ ուկրաինացիներն են ագրեսորները, և որ նրանք ապաստան են առաջարկում բոլորին»,- նշել են Ելիսեյան պալատից։

Ուկրաինական ճգնաժամի հարցով քննարկում կունենան նաև Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբան և Սերգեյ Լավրովը։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է՝ մարտի 10-ին նրանք կհանդիպեն Թուրքիայի Անթալիա քաղաքում, դիվանագիտական ֆորումի շրջանակում, որին Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան համաձայնել են մասնակցել։

Արդեն մի քանի անգամ Ուկրաինայի երկինքը փակելու կոչով Արևմուտքին է դիմել նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից»,- ասել է Զելենսկին՝ կրկին կոչ անելով արևմտյան երկրներին օգնել Ուկրաինային։

Երկինքը փակելու ուղերձ նա հղել էր նաև երեկ, երբ հայտնի դարձավ, որ ռուսական զորքերը հրթիռակոծել են Վիննիցիայի քաղաքացիական օդանավակայանը։ Ու թեև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը «կանաչ լույս է վառել» Ուկրաինային կործանիչներ տրամադրելու համար, արևմտյան դաշնակիցներն առայժմ դրական չեն արձագանքում սրան՝ միանգամայն հիմնավորված պատճառաբանությամբ․ դա կարող է ուկրաինական պատերազմին ՆԱՏՕ-ի միջամտություն համարվել և Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ։

Վարշավան, մասնավորապես, հայտարարարել է, որ իր կործանիչները չի ուղարկի Ուկրաինա և իր օդանավակայաններն օգտագործելու թույլտվություն չի տրամադրի։ Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել խորհրդային արտադրության ՄիԳ-եր, ինչի դիմաց ԱՄՆ-ից կստանա F-16 կործանիչներ։

Ուկրաինայում ռազմական գործողությունների զարգացմանը զուգահեռ՝ նոր աշխատանքային շաբաթը սկսվել է նավթի գնաճով։ BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է՝ անցած շաբաթ նավթի գներն աճել էին 20%-ով, իսկ այսօր արդեն ֆոնդային բորսաների բացմամբ այն գրեթե նույնքան թանկացել է՝ հասնելով 140 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Սա ընդամենը մի քանի դոլարով է պակաս 2008 թվականի հուլիսին գրանցված նախաճգնաժամային պատմական ռեկորդից: Սակարկություններից հետո մի քանի ժամվա ընթացքում նավթի գինը վերադարձել է մոտ 125 դոլարի, ինչը դեռ 7%-ով ավելին է ուրբաթ օրվա ցուցանիշի համեմատ։

Նոր հակառեկորդներ է սահմանում նաև ռուսական արժույթը․ ռուբլին Լոնդոնի ֆոնդային բորսայում նվազել է ևս 13 տոկոսով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց՝ 140 ռուբլու և մեկ եվրոյի դիմաց`150 ռուբլու, հաղորդում է Bloomberg-ը։ Միաժամանակ, ՌԴ Կենտրոնական բանկը մեկ դոլարի դիմաց սահմանել է 105,8 ռուբլի, եվրոյի դիմաց՝ 115,6 ռուբլի փոխարժեք։ Սակայն փոխանակման կետերում նման արժեքով գնով դոլար չկա․ Ռուսաստանի որոշ քաղաքներում փետրվարի վերջին 1 դոլարի դիմաց 250 ռուբլի են պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան