Այս տարի Ծիծեռնակաբերդի շուրջ 3․5 հա տարածք է կանաչապատվելու․ դենդրոլոգ Արծվի Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծիծեռնակաբերդի տարածքում հաստատված ծրագրով նախատեսված է կանաչապատել 8,5 հեկտար տարածք, սակայն միջոցների սղության պատճառով կանաչապատումը կիրականացվի փուլային եղանակով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է մայրաքաղաքում տնկել 4 հազար ծառ և 75 հազար թփատեսակներ։ Այս տարի Ծիծեռնակաբերդի 3,5 հեկտար տարածքն է կանաչապատվելու, նախատեսվում է 2260 ծառ և 3 հազար թուփ տնկել։

Արծվի Գրիգորյանի փոխանցմամբ՝ տնկվելու են վայրի և պտղատու ծառատեսակներ, օրինակ՝ նշենի, ծիրանենի, սալորենի, նաև գեղազարդ տեսակներ՝ հացենի, արոսենի․ «Համալիր տանող աստիճանների աջ ու ձախ կողմերի համար նախատեսել ենք արևելյան սոսի, որը մեծ սաղարթ ունի, հետագայում այն աճելով մեծ սաղարթ կլինի այդ հատվածում, մարդիկ շոգից կպաշտպանվեն»։

Դենդրոլոգի հավաստմամբ՝  Ծիծեռնակաբերդի կանաչապատ հատվածը գարնանից մինչև ուշ աշուն գեղեցիկ գունազարդ տեսք կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում: