Ջարդեցին ռուսական զորքին, ավերեցին, հետ փախան․ պատերազմող Կիևից մանրամասներ է հայտնում հայ նկարիչը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Բոլորը

Factor TV-ն տեսակապով զրուցել է Ուկրաինայում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ։ Նա ծնունդով Ապարանից է, 1988 թվականին մասնակցել է Արցախյան զարթոնքի հանրահավաքներին, «Ապարան» ջոկատի հրամանատարն է եղել։ Համարվում է Ուկրաինայի 20 լավագույն նկարիչներից մեկը։ Ու թեև 1993-ին մեկնել է Ուկրաինա՝ ուկրաինուհի կնոջ հետ, կապը պահում է Հայաստանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո նա վաճառել է իր կտավներն ու տասնյակ հազարավոր դոլարների հասնող ողջ գումարն ուղղել Հայաստան՝ վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

-Պարո՛ն Եղիազարյան, դուք Կիևում եք բնակվում։ Ի՞նչ է կատարվում այսօր Ուկրաինայում, որը ենթարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սկսած ռազմական հարձակման։ Արդյո՞ք քաղաքացիական շենքերը թիրախավորվում են, խաղաղ բնակչությունը վտանգվա՞ծ է, թե՞ միայն ռազմական օբյեկտներին են հարվածում ռուսները։ Դուք ապահով վայրո՞ւմ եք։

-Ես գտնվում եմ ամառանոցում։ Երկու օր առաջ մերոնք խփեցին իրենց ինքնաթիռը, խփված ինքնաթիռներից մեկն ընկավ մեր ամառանոցից 400 մետր հեռու։ Խփվեց բարձրահարկ շենք, մարդիկ զոհվեցին։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենում․ Կիև էին մտել երկու օր առաջ ռուսները, «լարեցին», ջարդեցին տանկերը, ավերեցին։ Հիմա Կիևի պաշտպանությունը բավականին հեռու է Կիևից՝ մարտեր են գնում, զորքը չի հանձնվում, բոլոր տանկերը վերացվում են։

-Տարբեր տեղեկություններ են ստացվում Կիևի՝ շրջափակված լինելու մասին, ապա հերքվում են դրանք։ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ մայրաքաղաքի բնակիչներին հեռանալու հնարավորություն կտան։ Ոչ միայն Կիևում, այլև Ուկրաինայի մյուս քաղաքներում ի՞նչ իրավիճակ է՝ փողոցներում կա՞ն դիվերսիոն խմբեր։

-Շաբաթ-կիրակի օրերին ամբողջությամբ փակ էր Կիևը, ոչ մի մարդ իրավունք չուներ շարժվելու, անընդհատ օդային տագնապ էր։ Մարդիկ նկուղներում էին, մետրոյի կայարանները լիքն էին մարդկանցով՝ բետոններին էին նստած։ Փորձում էին անընդհատ նրանց հաց հասցնել։ Այսօր բաց է ամբողջությամբ, քաղաքում տրանսպորտը նորմալ շարժվում է, բայց ամեն տեղ քաղաքում բլոկ-պոստեր են դրված։ Եթե մի բլոկ-պոստն անցնեն, հաջորդ բլոկ-պոստում վերացնելու են դրանց, դա անցնեն, մյուսում են վերացնելու։ Մեր ամառանոցում՝ դեպի մեր փողոց, բետոնե մեծ արգելապատնեշներ են դրված, զենքերով կանգնած են մարդիկ։ Տեղի բնակչությունն էլ իր զենքերով է կանգնած։ Անգամ մարդիկ «Մոլոտովի կոկտեյլներ» են սարքում։ Պարզվեց, որ տանկի դեմ «Մոլոտովի կոկտեյլն» ամենալավ ձևն է։ Ամեն կողմից շպրտում են «Մոլոտովի կոկտեյլները», դրանց տանկերն այրվում են։ Եթե հասցնում են տանկից դուրս գալ, մերոնք գերի են վերցնում։

-Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվո՞ւմ են Կիևում ՌԴ Զինված ուժերի զինծառայողների կողմից, թե՞ միայն ռազմական օբյեկտներին են հարվածներ հասցվում։

-Առաջին երկու օրն իրենք ձեռք չէին տալիս քաղաքացիականներին, հիմնականում հարվածները հասցվում էին զինվորական օբյեկտներին, բայց արդեն երեք օր խփում են բնակելի շենքերին՝ գյուղերում և քաղաքներում։ Ասացին, թե Խարկովը գրավված է, բայց դա կեղծ լուր է։ Ինչքան մտել են Խարկով, դուրս են շպրտել քաղաքից։ Հիմա նրանք չկարողացան մտնել Խարկով, բայց ահավոր կրակում են Խարկովի վրա։ Խարկովում կան շատ զոհեր, որոնց թվում՝ երեխաներ։ Երեկվա տվյալներով՝ 150-ի չափ զոհի մասին է հաղորդվել, որոնցից 14-ը երեխաներ էին, ծանր վիրավորվել է 116 երեխա։ Խփել են մանկական հիվանդանոցին, մանկատներին։ Սա ամենացավալի բանն է։ Եվ երբ պատերազմն ավարտվի, պետք է դատվեն Հաագայի դատարանում դրա հեղինակները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան