Մեծ Բրիտանիան կոշտ պատժամիջոցներ է սահմանում ՎՏԲ բանկի, «Աերոֆլոտ»-ի դեմ և արգելում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան կոշտ պատժամիջոցներ է սահմանում ՎՏԲ բանկի, «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ և արգելում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը սա անվանել է Ռուսաստանի դեմ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է «ՎՏԲ» բանկի և «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների մասին՝ արգելելով ավիաընկերության թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա։ «Աերոֆլոտ»-ը շաբաթական մի քանի չվերթ էր իրականացնում Մոսկվա-Լոնդոն երթուղով: Ընկերությունները կարող են նաև արգելել թռիչքները Մեծ Բրիտանիայի օդային տարածքով:

Ջոնսոնը նաև բացատրել է, որ պատժամիջոցները ենթադրում են Մեծ Բրիտանիայում ՎՏԲ բանկի ակտիվների ամբողջական սառեցումն է։ Ռուսական բանկերը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, ամբողջությամբ կանջատվեն Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից, նրանք չեն կարողանա վճարումներ կատարել ֆունտով։

Սիբուրի խորհրդի նախագահի նախկին տեղակալ և Վլադիմիր Պուտինի նախկին փեսա Կիրիլ Շամալովը, ОАК-ի ղեկավար Յուրի Սլյուսարը, ՎՏԲ-ի փոխնախագահ Դենիս Բորտնիկովը (ԱԴԾ ղեկավարի որդին) և «Պրոմսվյազբանկի» խորհրդի նախագահ Պյոտր Ֆրադկովը (նախկին վարչապետի որդին) հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ։ ԵՄ-ն այս շաբաթ պատժամիջոցներ է սահմանել նաև Բորտնիկովի և Ֆրադկովի նկատմամբ:

Մեծ Բրիտանիան նաև արգելել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Նման միջոցները սովորաբար օգտագործվում են երկրի երկարաժամկետ զարգացումը խափանելու համար: Սակայն դեռ պարզ չէ, թե որ ոլորտներին է վերաբերում արգելքը։ ԱՄՆ-ը նախկինում սահմանափակել էր ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել, օրինակ, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։

Ջոնսոնը նաև հայտարարել է, որ արգելվում է Ռուսաստանին և ռուսական ընկերություններին ֆինանսավորում ստանալ Մեծ Բրիտանիայում: Դա կարող է հանգեցնել նրան, որ ռուսական ընկերություններն այլևս չեն կարողանա իրենց արժեթղթերը տեղաբաշխել Լոնդոնի ֆոնդային բորսայում, որը չափազանց մեծ ժողովրդականություն էր վայելում նրանց կողմից։

Մեծ Բրիտանիայի վարչապետի տեղեկացմամբ՝ նախատեսվում է ավելի քան հարյուր անձի և ընկերությունների ակտիվների նոր սառեցում։

«Այն ներառում է խոշոր արդյունաբերական ընկերությունները, որոնք աջակցում են Պուտինի «պատերազմի մեքենային»»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բացի այդ, Ջոնսոնը խոստացել է հետաքննել, թե ինչպես են հարուստ ռուսները ստացել իրենց կարողությունը․ «Օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա»։

Տաթև Ֆռանգյան