Ո՞վ է պարեկի մասնակցությամբ ՃՏՊ-ի մեղավորը․ BMW-ի վարորդը դատարան կդիմի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Պարեկային ծառայությանը պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ հունվարի 29-ին ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի Ռոստովյան-Արցախ փողոցների խաչմերուկում։ Պարեկային ծառայության մեքենան կարմիր լույսի առկայությամբ մուտք է գործում խաչմերուկ և վթարվում։

Պարեկայինի մեքենային բախված BMW X5-ի վարորդ Գարիկ Խաչատրյանը Factor TV-ին մանրամասներ պատմեց վթարից․ «Կարմիր լույս էր, կանաչ փոխվեց, մեքենան շարժվեց, և երկու վայրկյան հետո վթարը տեղի ունեցավ։ Հնարավոր չէր կողմնորոշվել, թե ազդանշանը որ կողմից կարող էր գալ։ Մեկ պարեկ է եղել մեքենայի մեջ, ԱՊՊԱ-ն եկավ, արձանագրություն կազմեց»։

Ապահովագրական ընկերության փորձաքննության արդյունքներով՝ վթարի մեղավորը ոչ թե պարեկային ծառայողն է, այլ BMW X5 մակնիշի մեքենայի վարորդը։ Ըստ այդ փորձաքննության՝ BMW X5-ի վարորդը Ճանապարհային երթևեկության կանոնների 29-րդ կետի պահանջին հակասող գործողություն է թույլ տվել, իսկ SKODA OCTAVIA մակնիշի ավտոմոբիլի վարորդը՝ ոչ։ Այդ կետը սահմանում է, որ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է նվազեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

«Հաշվի չեն առել, որ ընթացքի մեջ չեմ եղել, ժամանակ չի եղել, որ կողմնորոշվեմ»,- ընդգծում է BMW X5-ի վարորդը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը ևս այն կարծիքին է, որ պատահարի մեղավորը ոչ թե BMW X5-ի վարորդն է, այլ պարեկային ծառայողը։ Ըստ փորձագետի՝ ոստիկանը պիտի համոզված լիներ, որ ճանապարհը զիջել են իրեն։ Քեյանի կարծիքով՝ ԱՊՊԱ-ի փորձագետները սխալ եզրակացություն են տվել։

Գարիկ Խաչատրյանը պատրաստվում է դատարան դիմել։ Ասում է՝ վթարի հետևանքով 1 միլիոն դրամից ավելի վնաս է կրել․ «Կանաչը մերն է եղել, շարժվել ենք, իսկ պարեկային ծառայողը կարմիր լույսի տակով է անցել։ Եթե իրենք ճիշտ լինեին, արդեն հրապարակած կլինեին այլ տեսագրություններ»։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը նաև հարց է բարձրացնում՝ արդյո՞ք պարեկային ծառայության մեքենայի արձանագրման համակարգը չի ֆիքսել վթարը։ Եթե տեսագրությունը չի պահպանվել, դա ևս պետք է քննության առարկա դառնա։ Քեյանը կարծում է, որ ձայնային ազդանշանը վթարից հետո է միանում, հակառակ դեպքում՝ տեսագրության հենց սկզբում կլսվեր։

Հիշեցնենք՝ Factor TV-ն շաբաթներ առաջ գրել էր, որ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդն իր հաշվեկշռում ունի «Շկոդա» մակնիշի թվով 150 ծառայողական ավտոմեքենա, որից 95-ն է սարքին վիճակում․ 23-ը չի շահագործվում վթարի հետևանքով, 32 միավոր էլ չի շահագործվում փոխանցման տուփի սելեկտորի անսարքության հետևանքով։ Այսինքն՝ պարեկային ծառայության 55 մեքենա՝ ընդհանուրի ավելի քան մեկ երրորդը, շահագործման ենթակա չէ։ Այս վթարից հետո դրանց թիվն ավելացավ առնվազն մեկով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան