Բյուջեից գումար կհատկացվի մի քանի տասնյակ դպրոցների, մանկապարտեզների նորոգման ու կառուցման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարեց վերաբաշխում՝ 3.256.536.3 հազար դրամի չափով: Միջոցները կուղղվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը և գույքով ապահովմանը:

«Բյուջեով նախատեսված գումարն առաջարկվում է վերաբաշխել 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, 10 մանկապարտեզների մոդուլային շենքերի կառուցմանը, ինչպես նաև 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախատեսմանը, 21 մոդուլային դպրոցների շենքերի կառուցմանը, ինչպես նաև 10 դպրոցների մոդուլային շենքերի նախագծմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

Խոսքը նաև 17 հանրակրթական ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման, 1 բարձրագույն ուսումնական հաստատության շենքի հիմնանորոգման, 4 հուշարձանի վերականգնման մասին է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծը կարևոր է, այն տեղավորվում է ռազմավարական նշանակության ծրագրերի շրջանակում:

«Բոլորը կոնկրետ կապիտալ ներդրումներ են, որոնք կոնկրետ ազդեցություն պետք է ունենան կրթության, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում: Մենք բոլորս պետք է հետևենք, որ աշխատանքները կատարվեն պատշաճ որակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: