Որ տարածքներն են համարվում բռնազավթված․ Արցախում ընդունված նոր օրենքը՝ քարտեզի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը։ Առաջին ընթերցմամբ օրենքի ընդունմանը կողմ քվեարկեցին Արցախի խորհրդարանում գործող բոլոր 5 քաղաքական ուժերը։ Այն իրավական կարգավիճակ է տալիս Արցախի այն տարածքներին, որոնք հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Նշվում է, որ այդ բոլոր տարածքները բռնազավթված են։

Ընդ որում՝ խոսքը վերաբերում է 1991-1994 թվականների, 2016 թվականի և 2020 թվականի պատերազմների հետևանքով կորսված տարածքներին։

1991-1994թթ․ պատերազմի ժամանակ Արցախը կորցրեց Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ հատվածներ։ Սակայն հայկական վերահսկողության տակ մնացած հատվածը ներառում էր ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, այլև բազմիցս հիշատակված 7 շրջանները։

2016 թվականին Ապրիլյան պատերազմի հետևանքով Արցախը փոքր տարածքներ կորցրեց Թալիշի ուղղությամբ և հարավում՝ Լելե Թեփեն։

Արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախը կորցրեց տարածքներ ոչ միայն Հադրութում և Շուշիում, որոնք հենց նախկին ԼՂԻՄ մասերն էին, այլև նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց այդ 7 շրջաններից մնացած հատվածները՝ հարավում, արևելքում՝ Ակնա-Աղդամի ուղղությամբ, և հյուսիսում՝ Քարվաճառը։

Ռուս խաղաղապահները տեղակայվեցին մնացած փոքր հատվածում։ Սրանից դուրս բոլոր տարածքները Արցախի խորհրդարանն այսօրվա քվեարկությամբ ճանաչեց բռնազավթված։

Նոր օրենքի համաձայն՝ կորսված այս տարածքները շարունակում են մնալ Արցախի մաս, այնտեղ շարունակում է գործել ռազմական դրություն։

Ընդունված նախագծի համաձայն՝ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի օրենսդրությամբ սահմանված կարգով, և դրա խախտումն առաջացնում է պատասխանատվություն։

Օրենքի ընդունումը ողջունեց նաև Արցախի ԱԳ նախարարը՝ նշելով, որ այն, միգուցե, կարելի էր ընդունել ավելի շուտ։

«Շատ կարևոր է նաև, որ մենք ճիշտ տերմինաբանությունն օգտագործենք և այդ տարածքների մասին խոսելով՝ միշտ ընդգծենք, որ նրանք բռնագրավված են։ Տերմինաբանությունից շատ բան է կախված։ Կարծում եմ, որ սա իսկապես պատմական մի քայլ է լինելու, և ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար», – խորհրդարանի նիստի ժամանակ նշեց Բաբայանը։

Արցախի խորհրդարանի որոշման համաձայն՝ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումն էլ կանցկացվի հրատապ կարգով՝ վաղը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան