Դուրս եկանք, տեսանք՝ քարերը թափվել են․ 1988-ից հետո ամենաուժեղ ցնցումը հիշեցնում է Սպիտակի դասերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Վարդաշենի 6-րդ փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի բնակիչները երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո դուրս են եկել շենքից, ու թեև Երևանում երկրաշարժը զգացվել է ընդամենը 3-4 բալ ուժգնությամբ, սակայն այստեղ մասնակի փլուզում է գրանցվել։

Վթարային այս շենքում բազմաթիվ ընտանիքներ են ապրում, նաև՝ անչափահաս երեխաներ։ Չգիտեն՝ գլխավերևում ավելի ապահով տանիք երբևէ կունենա՞ն, թե՞ ոչ․ որևէ մեկը խոստում չի տվել, ժամկետներ չեն նշել, սրտներում ապրող վախն ուժգնանում է ամեն ցնցման հետ։

Երեկ գրանցված երկրաշարժը Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո տարածաշրջանում ամենաուժեղն էր․ 5․2 մագնիտուդ՝ հայ-վրացական սահմանից 13 կմ հեռավորության վրա։

Ուժգնությունն էպիկենտրոնում 6-7 բալ է կազմել։ Հայաստանի տարբեր հատվածներում զգացվել է տարբեր ուժգնությամբ․ էպիկենտրոնին մոտ բնակավայրերի բնակիչներն այն զգացել են 6-7 բալ, մայրաքաղաքի բնակիչները՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով նաև վնասվել է Արցախի փողոցի շենքերից մեկի պատը, բացի այդ՝ մի քանի բնակարաններում առաջացել են ճաքեր կամ լայնացել են արդեն եղած ճեղքերը։ 4 դեպք էլ Լոռու մարզում է գրանցվել, փլուզվել է տներից մեկի նկուղի պատը։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ: Քարեր են թափվել նաև Գյումրիի շենքերից մեկի պատից։ Տուժածներ չկան։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի 9 բալանոց երկրաշարժի ավերածությունների վերլուծությունը ցույց է տվել‚ որ 10 հարկանի շենքերը փլուզվել են առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո։ Իսկ ի՞նչ ենք անում մենք առաջին հերթին՝ գրառումներ Ֆեյսբուքում։

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը նշանակում է, որ ուժեղ երկրաշարժեր այստեղ գրանցվել են ու շարունակելու են գրանցվել։

Այս երկրաշարժից հետո արդեն շուրջ 200 հետցնցում է գրանցվել, ակտիվությունը դեռ չի մարել։ Սպիտակի երկրաշարժից հետո, օրինակ, 14․000-ից ավելի հետցնցում է գրանցվել ու դեռ շարունակվում է գրանցվել։

Սպիտակի երկրաշարժից հետո շինարարական նորմերը վերանայվեցին․ եթե նախկինում կառուցվում էին 7-8 բալ սեյսմակայունությամբ շենքեր, ապա դրանից հետո պարտադիր դարձավ 9 և ավելի բալ սեյսմակայունությունը։ Սակայն, չնայած շինարարական ակտիվությանը, Հայաստանում բնակֆոնդի խնդիրը շարունակում է լուրջ անվտանգային սպառնալիք մնալ։ Միայն Երևանում մոտավորապես 3700 բազմահարկ բնակելի շենք կա, որոնց զգալի մասը սեյսմիկ տեսակետից չի բավարարում նորմերին։ Կառուցվել են 1960-80-ական թվականներին, բարոյապես մաշված են։

Բնակարանաշինության ակտիվությանը նպաստել է նաև Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը, սակայն, 2025-ից ամբողջությամբ դադարեցվելու է։ Այս դեպքում կառուցապատողները շինարարական տեմպերի նվազում են կանխատեսում։ Փոխարենը նոր ծրագիր է մշակվել, որը կնպաստի բնակֆոնդի թարմացմանը։ Առաջարկվում է բնակարանների փոխանակման հարկային ռեժիմ սահմանել։

Մեկ այլ խնդիր էլ կա․ շենքերի վթարայնության գույքագրում չի արվել և չկան հստակ տվյալներ, թե քանի շենք է համարվում վթարային։ Կառուցապատողների միության մոտավոր հաշվարկներով՝ շուրջ 60-70 շենք 4-րդ կարգի վթարային է, 3-րդ կարգի վթարայինների թիվն ավելին է, մեծ մասը մայրաքաղաքում են։ Մասնագետների հաշվարկներով՝ ուժեղ երկրաշարժի պարագայում մեծաթիվ զոհերից խուսափել չի հաջողվի․ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 300 հազարի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան