Ադրբեջաներենը որպես պայքարի գործիք․ թեպետ ուշացած, բայց քայլեր արվում են. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Դավաճանություն մի քանի հարյուր դոլարի դիմաց․ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հակառակորդը կարևոր ռազմական նշանակության՝ այդ թվում սպառազինության, զորամասերի ու հենակետերի տեղակայման վայրերի մասին տեղեկություններ էր կորզել  ծանոթ ձեռագրով։ Տեղեկություններն ու դրանց տիրապետողներին հավաքագրել են համացանցի միջոցով՝ գերազանց տիրապետելով հայերենին։ Սա ոչ առաջին ու ոչ էլ, վստահաբար, վերջին դեպքն է։ Հիմքը Բաքվում վաղուց էր դրվում։ 

Ադրբեջանում հայերեն սովորել ցանկացողներին չեն հասցնում անգամ հերթագրել։ 60-120 մանաթ կամ 35-70 դոլար են պատրաստ վճարել՝ լեզուն սովորելու համար։ Նրանց շարքում շատ են ազգային անվտանգության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, տարբեր պաշտոնյաներ, սահմանապահներ ու անգամ՝ լրագրողներ։  Ուսանողների համար դասերն անվճար են։  Խորհրդարանում անգամ առաջարկ է  արվել լեզվի ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու՝ թեպետ մասնավոր շատ դպրոցներում վաղուց ներառված է։ 

Ադրբեջանում հայերեն ակնհայտորեն ուսուցանվում է ոչ բարեկամություն հաստատելու նպատակով, և դա արվում է պետական մակարդակով։  Բազմաթիվ գրքեր, բառարաններ, զրուցարաններ ու դասագրքեր կան տպագրված։  Իսկ ինչ է արվում Հայաստանում ի պատասխան այս ամենի։   Ազգային անվտանգության հարցերով և ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի խոսով 30 տարվա ընթացքում որևէ լուրջ քայլ այս ուղղությամբ չի ձեռնարկվել, թեպետ փորձեր արվել են։ 

Հայաստանյան բուհերում ադրբեջանագիտության ամբիոններ չկան, բայց Երևանի պետական համալսարանում 2000-ականների կեսերից, արևելագիտության ֆակուլտետում թուրքերենին զուգահեռ որպես երկրորդ լեզու դասավանդվում է նաև ադրբեջաներեն։  

Հայախոս ադրբեջանցիները մեկ անգամ չէ, որ լեզվի իմացությունը օգտագործել են վիրտուալ ու իրական պատերազմում հաղթելու համար։ 

Պատերազմից հետո ադրբեջաներենի ամբիոն բացվեց Արցախում։ Ամիսներ առաջ  Երևանում բացվեց ադրբեջաներենի ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնը։

Ուսանողներն այստեղ ստանում են միջին մակարդակի գիտելիքներ՝ դրանք հետագայում խորացնելու հնարավորությամբ։ 

Պետական որևէ աջակցություն չեն ունեցել, բայց պատրաստ են ցանկացած համագործակցության։ Առանց պետական աջակցության դժվար է, հատկապես երբ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Սաթենիկ Հայրապետյան