Թուրքերը ՀՀ-ում գնումներ են արել 3-րդ անձի՝ վրացիների միջոցով, ՀԷԿ են գնել․ Սերգեյ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ

-Պարո՛ն Բագրատյան, մտահոգություններ և գնահատականներ կան, որ սահմանի բացումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում ռազմավարական նշանակության օբյեկտներում ներդրումներ կան, ինչպիսին օրինակ՝ էներգետիկ ոլորտն է և վերահսկողություն կվերցնեն։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս պնդեց՝ թուրքերը ՀՀ-ում միշտ էլ կապիտալ են ձեռք բերել՝ անշարժ գույք, ընկերություններ, վստահեցրեց՝ դա փաստող տվյալներ կան Կադաստրի կոմիտեում։ Հասարակությանը բացատրելու կարիք կա՝ ինչքանո՞վ է ՀՀ-ի ազգային անվտանգության շահերը շոշափում կամ սպառնում թուրքական կապիտալի գալը։

-ՀՀ-ում ընդերքը, հողը, ջուրը պետական սեփականություն են, հնարավոր չի, որ օտարերկրացին կարողանա գնել որպես սեփականություն։ Կարող է գնել ոչ թե հողը, այլ այդ հողի վրա կառուցված ինչ-որ բան՝ շինություն, բայց հողը չի կարող լինել օտարերկրացու սեփականություն, դա ՀՀ-ի պետական սեփականություն է։ Հետևաբար՝ նման վտանգ, որ մեր պետական սեփականությանը որևէ սպառնալիք կլինի, չկա նման խնդիր։ Արդյո՞ք թուրքերը ՀՀ-ում ունեն սեփականություն, թե՝ ոչ։ Ես կարող եմ հակառակն ասել, որ Թուրքիայում հայերը մեծ ծավալի սեփականություն ունեն՝ սկսած վանապատկան հողերից մինչև բիզնեսներ, տարածքներ։ Շատ մեծ սեփականություն ունեն հայերը։

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում երրորդ անձի միջոցով որոշակի գնումներ են արել, օրինակ՝ վրացիների հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելով՝ ՀԷԿ են գնել։ Հիմա մեզ տեսանելի է, որ տվյալ ընկերությունը գնել է այսինչ ՀԷԿ-ի 50 տոկոս բաժնեմասը, բայց տեսանելի չէ, թե հիմնադիրներն ովքեր են։ Եթե հիշում եք, Ամուլսարի դեպքում ևս նույնպես ցուցակվեցին թուրք գործարարներ, որոնք միջոցներ էին ներդրել, որպեսզի Ամուլսարի շահագործման դեպքում իրենք ունենան որոշակի բաժնեմասեր։ Այսինքն՝ եթե որևէ ընկերություն ցուցակվում է և գնում է բաժնեմասեր, որևէ մեկը չի կարող իմանալ՝ ով կգնի այդ բաժնետոմսը։  Աճուրդներում գնվում է և որևէ մեկին չենք կարող արգելել ձեռք բերելու որևէ հայկական ընկերության բաժնետոմսեր։

-Իսկ Ձեր դիրքորոշումը ո՞րն է այն դեպքերում, երբ իմացվում է այս կամ այն ընկերության հետևում թուրքերի՝ լինել-չլինելու մասին, պե՞տք է արգելքներ կիրառվեն, թե՞ ոչ, կա՞ օրենսդրական նախաձեռնության կարիք։ Մյուս կողմից էլ իհարկե՝ տեսակետ է հնչում, որ տնտեսությունը չի կարելի փակել, սակայն գիտենք՝ թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ մեր զգայունության թելերն ուր են տանում։

-Դուք վստահ եղեք, որ Թուրքիայի գործարար շրջանակը առանձնապես շահագրգռված չէ Հայաստանին տնտեսական դաշտում ներգրավվել, որովհետև իրենք ունեն շատ լայն հնարավորություններ՝ իրենց բիզնեսը տարածելու դեպի ԱՄՆ, Եվրոպա, ինչը շատ ավելի լայն հնարավորություն է տալիս, քան ՀՀ-ն։ Եվ մեր տնտեսական հարաբերություններում, մեր փոքր դաշտում մեծ կապիտալի մարսումը շատ բարդ է։ Վստահ եմ, որ Թուրքիայում Էրդողանը քաղաքական նպատակով չի կարող գործարարին ասել՝ գնա ՀՀ-ում ներդրումներ արեք, որովհետև տնտեսվարողները կասեն՝ «Դե դու արա»։ Նրանք ազատ տնտեսվարողներ են և թքած ունեն երկրի ղեկավարի կարծիքի վրա։ Իրենք բիզնես են անում այնտեղ, որտեղ կայունություն կա, որտեղ ավելի հանգիստ են իրենք։ Հետևաբար՝ իրենք շատ արագ չի, որ կտեղափոխվեն մեր դաշտ և մենք ժամանակ կունենանք պատրաստվելու ցանկացած տնտեսական ինտերվենցիայի։ Այդ իմաստով՝ եթե ուշադիր հետևենք, դեպի Կովկաս Թուրքիան այդքան ակտիվ չի։ Վրաստանի Բաթումիի նկատմամբ ակտիվություն է ցուցաբերել։

-Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանն ու Թուրքիան ազատ առևտրի համաձայնագիր ունեն կնքած, ինչը ապրանքների հոսքն անարգել է դարձնում։

-Եվ գիտեք, նույնիսկ այդ պայմաններում նրանք էլի ակտիվ չեն։ Անհնար բան է ծրագրված ներդրումներ բերելը ՀՀ։ Բիզնեսը հայրենիք չունի, ապազգային հարաբերություններ են՝ շահույթ են հետապնդում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան