ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Դիրքորոշումը 2022 թ․ փետրվարի 3-ին ուղարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից:

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է կամավոր ատեստավորման ինստիտուտը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ կամավոր ատեստավորումը եւ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների դրույքաչափի փոփոխությունը սահմանվել է ուսուցչի մասնագիտական զարգացման գործընթացը խթանելու համար։

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

առաջարկում ենք Նախագծից հանել հերթական եւ կամավոր ատեստավորման վերաբերյալ դրույթները. ուսուցչի մասնագիտության համար պետության միջոցների հաշվին ապահովել վերապատրաստում, որն իր մեջ կներառի ոչ միայն առարկայական, այլ նաեւ մեթոդական, մարդու իրավունքների եւ բարեվարքության վերաբերյալ վերապատրաստումները։

առաջարկում ենք ուսուցչին տրվող հավելավճարի պարտադիր պայման չսահմանել որեւէ ատեստավորում անցնելու հանգամանքը։

առաջարկում ենք ատեստավորում անցնելուց հետո դրական արդյունք չապահովելու հիմքով ուսուցչի հետ կնքված աշխատաքային պայմանագիրը լուծելու դրույթը հանել Նախագծից։