ԱՆ-ն անդրադարձել է պարացետամոլի դեֆիցիտի խնդրին

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն:

Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։
Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:
Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ։

Թեմայի առնչությամբ դիտեք նաև factor.am-ի պատրաստած՝ ««Պարացետամոլ»-ի դեֆիցիտ. նախարարությունից հերքում են, դեղատան աշխատակիցները` հաստատում» վերտառությամբ տեսանյութը: