«Պարացետամոլ»-ի դեֆիցիտ. նախարարությունից հերքում են, դեղատան աշխատակիցները` հաստատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Վերջին օրերին քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի դեղատներում պարացետամոլի դեֆիցիտ կա․ եթե անգամ որոշ դեղատներում հնարավոր է գտնել դեղամիջոցը, ապա ոչ նախկին արժեքով։ Շուկայում ջերմիջեցնող այս դեղամիջոցի գինն աճել է։ Factor TV-ն այցելել է երևանյան 10-ից ավելի դեղատուն՝ պարզելու խնդրի սրությունն ու պատճառները։

«Վերջացել է»,- այս պատասխանը լսեցինք մեր այցելած 12 դեղատներից 8-ում։ Ե՞րբ դեղատները կստանան պարացետամոլ դեղամիջոցը՝ աշխատակիցները տարբեր պատասխաններ են տալիս․ ասում են՝ պահեստներում սպառվել է, փոխարենը ջերմիջոցնող այլ դեղամիջոցներ են առաջարկում։ 12 դեղատներից պարացետամոլ ընդամենը 4-ում էր առկա, գներն էլ տատանվում էին 100-150 դրամի սահմաններում։

Առողջապահության նախարարությունից մեզ վստահեցրին՝ ՀՀ-ում պարացետամոլի դեֆիցիտ չկա․ դիտարկմանը, թե մեր շրջայցը հակառակն է ապացուցում, պարզաբանում են՝ շնչառական վարակներով և կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով պայմանավորված սպառումն է ավելացել։

Արդյո՞ք պարացետամոլի բացակայությունը որոշ դեղատներում կամ գնաճը կարող է հակամրցակցային պայմանավորվածությունների արդյունք լինել․ փորձեցինք պարզել  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ Խոսնակ Անի Սմբատյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում դեղերի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ զեկույց կհրապարակվի, սակայն այդ զեկույցը վերաբերում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժմանն առնչվող դողորայքի հետ։ ՏՄՊՊՀ-ից այլ մեկնաբանություն չտվեցին, միայն հավելեցին, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջ շղթան՝ ձեռքբերումից մինչև վաճառք։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նկատում է՝ դեղամիջոցների գնաճ պարբերաբար է արձանագրվում․ նա մատնանշում է այն, որ ՀՀ-ն 80%-ից ավելի դեղամիջոց ներկրում է այլ երկրներից։ Բացի այդ, համավարկը ևս ազդեցություն է ունեցել դեղամիջոցների գնաճի վրա․ դրանց պահանջարկի ավելացմանը զուգահեռ՝ գինը զգալի բարձրացել է։

Իշխանություններն առաջիկայում մտադիր են «Դեղերի մասին» օրենքում նոր փոփոխություններ մտցնել։ Նրանց հաշվարկներով՝ դա թույլ կտա զսպել դեղերի գնաճը, որոշ դեպքերում էլ՝ նպաստել գների նվազմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան