Ամփոփիչ մշտադիտարկում՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական համալսարան՝ Հայաստանի բարձրագույն կրթության ‹‹Նորարարությունների մրցակցային հիմնադրամի›› դրամաշնորհային ընթացիկ ծրագրի ամփոփիչ մշտադիտարկման նպատակով: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրով սահմանված արդյունքները և դրանց դրսևորումը մոնիթորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Նրանք շրջել են նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը և գիտական սարքավորումներին` ըստ դրանց կիրառական նշանակության: Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը դիտարկել է ձեռք բերված սարքավորումները և նյութերը, աշխատանքային խմբի հետ քննարկել լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման արդյունքում ակնկալվում է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, բարձրացնել իրականացվող հետազոտությունների որակը, մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը, ինչպես նաև ուսանողներին ինտեգրել գիտահետազոտական աշխատանքների մեջ: Նա տեղեկացրել է, որ դրամաշնորհային հատուկ առանձնացված տարածքում բուհն իրականացրել է հիմնանորոգման անհրաժեշտ աշխատանքներ, և կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով:

Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ՝ մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մշակվել, կազմվել և տպագրվել են երկլեզու ուսումնական ձեռնարկներ, ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչպես նաև կենտրոնի մասին տեղեկատվական ձեռնարկը: Այս փուլում ամփոփվել են նաև ուսումնամեթոդական ծրագրերով փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքները:

Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ կենտրոնի նյութատեխնիկական բազան կարող է հարթակ ծառայել այլ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողների և գիտնականների աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի ոչ միայն ԵՊԲՀ-ի, այլև ՀՀ գիտության որակի բարձրացմանը: Նա վստահեցրել է, որ կենտրոնի ստեղծումը թույլ կտա ամրապնդել համագործակցությունը միջազգային առաջատար գիտական կենտրոնների հետ, ձեռք բերել նոր գործընկերներ՝ դրանով բարձրացնելով գիտության որակը և արդյունավետությունը ՀՀ-ում:

Հավելենք, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականին, երբ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: