Քաղաքացին սպառնացել է պայթեցնել Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատները
Հասարակություն
29.01.2022 | 19:30Քաղաքացին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Հունվարի 25-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել, որը, ինչպես պարզվել է, կեղծ է եղել։ Ահազանգած անձի ինքնությունը ճշտվել է, նա բերման է ենթարկվել ոստիկանական բաժին»,- տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ներկայում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։