Այս իշխանությունը Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հոգեզավակն է՝ Կրեմլին հավատարմություն է խոստացել. Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ.

-Պարո՛ն Հարությունյան, օրերս ՌԴ-ի իշխանությունները ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում ներառեցին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։ ՀՀ-ն ՌԴ-ի հետ նույն ակումբում է գտնվում, և կան ռիսկեր՝ ոչ ժողովրդավարական դրսևորումների հետցնցումները կարող են հասնել այստեղ։ ՌԴ-ի նախագահը ո՛չ միայն մերժում է ժողովրդավարությունը, այլև առճակատման մեջ է մտնում ժողովրդավարական պետությունների հետ։ Ի՞նչ երաշխիք կա, որ ՀՀ-ն չի վերադառնա անցյալի բարքերին։

-Ռուսաստանում փակվում է «Մեմորիալ» կազմակերպությունը՝ մի ծանրակշիռ կազմակերպություն, որը քաղաքական չէ, այլ նա ուսումնասիրում է պատմական անցյալը, վերականգնում է պատմական հիշողությունը։ Եթե այդ կազմակերպությունն է փակվում, նրա աշխատակիցներն են հայտարարվում օրենքից դուրս, իրենց վրա հարձակումներ են լինում․ Նավալնիի պատմությունը տրամաբանական շարունակություն է։ Մենք հիշում ենք, որ ՌԴ նախագահը խորհրդակցություն էր անցկացրել ԱՊՀ երկրների ԱԱԾ տնօրենների մասնակցությամբ, և համատեղ որոշել էին ընդդիմանալ, կանխել հանցագործ Արևմուտքի նկրտումները մեր տարածաշրջաններում, կլինի՝ ՀՀ-ում, թե Ադրբեջանում, Ղազախստանում, թե Ռուսաստանում։ Այսինքն՝ այո, մենք այնտեղ ենք, մենք այդ ակումբում ենք՝ ընդունում ենք նրանց խաղի կանոնները, այդպիսին ենք, թե այդպիսին չենք, դա արդեն երկրոդական է, կարևոր է, որ այդ ակումբում ենք, և չենք ցանկանում ցույց տալ, որ տարբերվում ենք նրանցից։

-Որովհետև դա վտանգավո՞ր բան կլինի։

-Որովհետև կամք չկա, որովհետև եթե ցանկություն լիներ ցույց տալ հենց սկզբից, որևէ մեկը չէր զարմանա։ ՀՀ-ում հեղափոխություն էր տեղի ունեցել, փողոցից իշխանություն էր եկել մի ուժ, որը կարող էր հանգիստ ինքնադրսևորվել և ինքնաարտահայտվել։ Բայց մենք տեսանք։ Մենք չպետք է եզրակացություններ անենք մեր իշխանությունների վերջին քայլերից։ Մենք պետք է եզրակացությունը հիմնենք կամ կառուցենք մեր նոր իշխանությունների առաջին քայլերի վրա։ Իսկ առաջին քայլերը արվել են պատերազմից շատ առաջ՝ 2018 թվականի մայիսին, և այն ժամանակվա քայլերը բոլորովին չեն տարբերվում այսօրվա քայլերից։

Նրանց այցերը Մոսկվա և խոստումները, որ ձեզ հավատարիմ ենք լինելու, ձեզ նման ենք լինելու, նրանց ընտրությունը պատերազմից հետո և առաջ նույնն է։ Պատճառը պատերազմը չի, որ ՀՀ իշխանություններն իրենց այսպես են պահում, պատճառը նրանց մտածողությունն է։ Պատճառն այն է, որ հեղափոխական իշխանությունը նախորդի հոգեզավակն է, նրա ուղղակի շարունակությունն է, պարզապես՝ իրար չեն սիրում։

«Նախորդ իշխանություն» ասելով՝ Դուք նկատի ունեք երկու տասնամյա՞կ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանները, թե կոնկրետ մի ղեկավարի շրջան նկատի ունեք։

-Այո, վերջին երկու տասնամյակի մասին է խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի․ նույն պատկերացումներն են իշխանավարման մասին, նույն պատկերացումն է ժողովրդավարության մասին, նույն մանիպուլյացիաներն են, շատ փոքր տարբերությամբ, միայն տարիքային տարբերությամբ, այստեղ երիտասարդներ են, այնտեղ՝ մի քիչ ավելի տարիքով։ Ուզում եմ ասել՝ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել արտաքին ճակատում, ներքին ճակատում՝ էական փոփոխություններ եթե կան էլ, դրանք արագ կմոռացվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան