Կքննարկվի Երևանյան լճի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունը

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ հեռարձակվել է առցանց՝ քաղաքապետարանի պաշտոնական բոլոր հարթակներով: Խորհրդակցությունը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի երևանցիներն առավել տեղեկացված լինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին ու դրանք լուծելու քայլերի հաջորդականությանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետն անդրադարձել է աշխատակազմի կարգապահությանն ու ընդգծել, որ բոլորի համար աշխատանքային օրը պետք է սկսվի ժամը 09:00-ից։

***
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է, «Էլփաս» ծրագրի անխափան աշխատանքին զուգահեռ, հետևողական քայլեր ձեռնարկել՝ նոր համակարգն արագորեն ներդնելու նպատակով:

«Մենք պետք է գործիքներ ունենանք, որպեսզի քաղաքապետարանը կարողանա պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Եթե մենք մեզ մոտ չունենանք լավ գործիքներ, չենք կարող որակյալ ծառայություններ մատուցել: Քաղաքապետարանն այսօր աշխատում է «Էլփաս» համակարգով, որն անգամ արդիականացնելու արդյունքում չի կարող արդյունավետ գործիք դառնալ, և ես որոշում եմ կայացրել, որ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի էլեկտրոնային «Mulberry» համակարգով: Այս կերպ մենք կկարողանանք պատշաճ վերահսկողություն ապահովել փաստաթղթաշրջանառության նկատմամբ, ինչն, իմ գնահատմամբ, այսօր գտնվում է վատթարագույն վիճակում: Այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս վերահսկողություն իրականացնել անգամ մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

***
Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը:

***
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով քաղաքապետարանում կգործարկվի կառավարման կենտրոն: Համայնքային նոր ավտոբուսներում առկա տեսախցիկներով կենտրոնի աշխատակիցները մշտական հսկողության տակ կպահեն հասարակական տրանսպորտի աշխատանքը:

***
«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքում են:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը:

«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–նշել է քաղաքապետը։

***
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրով մայրաքաղաքում կշարունակվի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումն ու էներգախնայող լուսատուների տեղադրումը: Այդ նպատակով 2022թ. նախատեսված 100 մլն դրամի փոխարեն Երևանի բյուջեից կհատկացվի շուրջ 250 մլն դրամ: Կարևորելով ծրագրի շրջանակում արձանագրվող զգալի տնտեսումները՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ դրանք կուղղվեն ոչ միայն ընդհանուր համակարգի բարելավմանը, այլև գիշերային լուսավորության ժամանակացույցի երկարացմանը:

***
Երևանի կանգառասրահների հարակից տարածքում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ հայտարարվել է շուրջ 1200 աղբամանի ձեռքբերման մրցույթ:

***
Երևանյան լճի մաքրման ծրագրով նախորդ տարի աշխատանքներ են տարվել եղեգները չորացնելու համար: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Հարկ է նշել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ, կքննարկվի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունը:

***
Մաշտոցի պողոտայի Գրիգոր Լուսավորչի փողոցին և «Փակ» շուկային հարակից ստորգետնյա անցումների վերակառուցման առումով հանձնարարվել է մշակել գործողությունների ծրագիր: Քաղաքապետարանն, ի դեպ, պատրաստ է Գրիգոր Լուսավորչի փողոցի հարակից ստորգետնյա անցումի առնչությամբ քննարկել ներդրումային առաջարկներ:

***
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր կառույցները, քաղաքում ընթացող ծավալուն շինարարությանը զուգահեռ, պետք է պատրաստ լինեն մատակարարում ապահովել: Նշվել է, որ Երևանում արձանագրվել են բազմաբնակարան բոլոր շենքերի համար տրված շինթույլտվությունները, որոնք կտրամադրվեն նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերություններին՝ կառուցապատման մոտավոր ծավալների մասին պատկերացում կազմելու և սպասարկման հնարավոր հզորությունները գնահատելու համար: