2018-ին մի ընկերություն տենդերների 60 տոկոսից ավելիին դիմել էր և հաղթել. Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձավ մեկ անձից գնումների հետ կապված ընդդիմության բարձրաձայնած խնդիրներին:

«Ուզում եմ մի օրանակ բերել, թե ինչպես կարող է լինել, որ կոնկրետ մեկ ընկերություն և նրա հնետ փոխկապակցված ուրիշ ընկերություններ դիմեն՝ մասնակցելու որևէ պետական մրցույթի և հրաժարվեն կամ ճիշտ չգնահատեն իրենց հնարավորությունները:

Մենք 2018-ին ականատես ենք եղել նման բանի՝ մի ընկերություն և նրա հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ տենդերների մոտավորապես 60 տոկոսից ավելիին դիմել էին և հաղթել՝ ցածր գներ առաջարկելով և այդպիսով տորբեդահարելով գնումների ամբողջ պրոցեսը: Այդ պրոցեսը տապալվեց, և դրա հետևանքով  ճանապարահաշինության ամբողջ պրոցեսները, որ պետք է սկսեինք 2019-ի մարտ- ապրիլին, հետաձգվեցին, որովհետև ստիպված էինք նոր նախագծային մրցույթ հայտարարել: Դա կարող է լինել չարամտության արդյունք, կարող է լինել քաղաքական նպատակահարմարության արդյունք կամ տարբեր այլ հանգամանքներ, և կարող է լինել նաև օբյեկտիվ հանգամանք, երբ ընկերությունը չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը և իր կարողությունները՝ և՛ ֆինանսական, և՛ ենթակառուցվածքային առումով, և կարող է այդ ընկերությունը ընթացքում հրաժարվել՝ հասկանալով, որ այդ պրոյեկտը իր ախորժակով չէր»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: