Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը մեկնարկելու է այս տարի․ հայտնի է՝ որքան գումար է Թուրքիան ներդնելու

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

2022 թվականին կմեկնարկի Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը, որի համար Թուրքիան նախատեսում է ներդնել 100 մլն լիրա (7.4 մլն դոլար)։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ին։

Հրապարակված տվյալների համաձայն՝ գազատարի կառուցման համար մնացյալ 185 մլն լիրան (13.7 մլն դոլար) կհատկացվի 2023 թվականին։

«Այս տարի սկսվելու է գազատարի շինարարությունը, որի միջոցով բնական գազը Իգդիրից հասնելու է Նախիջևան։ Գազատարի թողունակությունը կկազմի օրական 1․5 մլն խորանարդ մետր։ Բացի այդ, նախագծի շրջանակում Դիլուջում գազաբաշխիչ կայան է կառուցվելու։ Այն կգտնվի 20 հազար քառակուսի մետր տարածքի վրա և կապահովի գազատարով գազի հոսքի հավասարակշռությունը։ Այսպիսով, բնական գազը Նախիջևան կմատակարարվի ամենաանվտանգ եղանակով»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ։ Ծրագիրն իրականացնելու են Ադրբեջանի պետական նավթային SOCAR և թուրքական պետական գազային BOTAŞ ընկերությունները։

Ներկայում Նախիջևանը ստանում է իրանական գազ՝ 2004 թվականին Բաքվի և Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանում մեկուսացած Աստարա քաղաքին, որը երկրի ներսում գազամատակարարում չունի։ Դրա դիմաց Իրանը գազ է մատակարարում Նախիջևանին ամբողջ ծավալի 85 տոկոսի չափով, իսկ 15 տոկոսը տարանցման վճարն է։

Նոր գազատարի կառուցմամբ Նախիջևանը Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազ կստանա։

Էմմա Չոբանյան