Հայ գիտնականների նվաճումը սեյսմակայուն շինարարության ոլորտում

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նախագծվել, պատրաստվել ու փորձարկվել է շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգը. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից:

Բնական պայմաններում փորձարկումների միջոցով ստացվել են տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի տատանման նոր ձևերը: Այս աշխատանքները իրականացվել են «Շենքերի և կառուցվածքների սեյսմիկ անվտանգության գնահատման և ապահովման դիստանցիոն մոբիլ համակարգ» թեմայով ծրագրի շրջանակներում՝ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

«Հայաստանում սեյսմակայուն շինարարության գիտական դպրոցը զարգանում է երկու հիմնական ուղղություններով: Առաջինը՝ սեյսմակայունության տեսության կատարելագործմանն ուղղված հետազոտություններն են, թե որքանով են տեսական հաշվարկները, հաշվարկային սխեմաները համապատասխանում իրականությանը: Երկրորդը՝ շենքերի բնական պայմաններում փորձարկումներն են, որոնք հնարավորություն են տալիս պարզելու շահագործվող շենքի վարքը իրական երկրաշարժի վերաբերյալ: Բացի այդ, դա հնարավորություն է տալիս եզրակացություն անել շահագործվող շենքի իրական վիճակի մասին, գնահատել վնասվածության աստիճանը» – ասաց գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:

Նա նշեց, որ շենքերը շահագործման ընթացքում ենթարկվում են բնական և տեխնածին ազդեցությունների: Դրա պատճառով շենքերում առաջ են գալիս որոշակի վնասվածության աստիճաններ, որոնք անհրաժեշտ է ժամանակի ընթացքում պարզել ու գնահատել: «Սպիտակի 1988 թ-ի աղետալի երկրաշարժի ժամանակ ավերվեցին բնակելի ֆոնդի տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքեր, որոնք գտնվում էին տարբեր գրունտային պայմաններում: Սպիտակի երկրաշարժի մակրոսեյսմիկ դիտարկումների տվյալների համակողմանի վերլուծությունը ցույց տվեց, որ եղել են դեպքեր, երբ երկրաշարժի ժամանակ հին շենքերի երկրաշարժադիմակայունությունը եղել է ավելի բարձր, քան նոր կառուցված շենքերինը: Մինչ օրս իրականացվում են հետազոտություններ՝ պարզելու ավերվածությունների հնարավոր հիմնական պատճառները: Նմանատիպ շենքերն այսօր շահագործվում են նաև Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում, մասնավորապես՝ Երևան քաղաքում: Այդ պատճառով ներկայում հրատապ է համարվում իրականացնել լայնածավալ հետազոտություններ՝ պարզելու հին և նոր շենքերի վարքը երկրաշարժերի ժամանակ», – ասաց Ջոն Կարապետյանը:

Այս համակարգը կիրառվում է շենքերի տեխնիկական վիճակի հետազննության, վարքի ուսումնասիրման, ախտորոշման նպատակով քաղաքաշինության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում: Այն կարող է օգտագործվել ռեգիոնալ կայանների, երկրաշարժերից անմիջապես հետո օջախային գոտում օպերատիվ դիտարկումների կազմակերպման, ջրամբարների պատվարների վարքի ուսումնասիրման, վաղ ազդարարման համակարգերի մշակման նպատակով:

«Դժվար չէ նկատել, որ գիտական մշակումը ժամանակի ընթացքում դարձել է շոշափելի արդյունք, որն էլ ներդրվել է տնտեսության զարգացման գործում: Նմանօրինակ մշակումներ ունի Ռուսատանի Դաշնությունը, կոչվում է «СТРУНА», ճապոնական հայտնի «OYO» ընկերությունը և այլ կազմակերպություններ: Սակայն դրանց ձեռքբերումը բավականին թանկ է», – ասաց Ջոր Կարապետյանը:

Հետազոտությունների շրջանակներում ձեռք են բերվել մշակումների հեղինակային իրավունք, արդյունքները տպագրվել են Scopus գիտական շտեմարաններում ընդգրկված միջազգային հանդեսներում, այդ աշխատանքների վրա կան բավականաչափ միջազգային հղումներ: Մշակված համակարգի տվիչները միջազգային մասնագետների կողմից երաշխավորվում են մասսայական կիրառության, հատկապես շենքերի վիճակի ախտորոշման, վնասվածության աստիճանի գնահատման նպատակով:

«Նմանօրինակ մշակումներ, որոնք իրականացրել է ինստիտուտի գիտական խումբը, ունի մի շարք առաձնահատկություններ, որոնք այսօր ի զորու է իրականացնելու միայն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ իր գիտական պոտենցիալով ու ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներով», – ասաց Ջոն Կարապետյանը:

Աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետներ, ովքեր իրականացրել են իրենց թեկնածուական աշխատանքները «Տարբեր կոնստրուկտիվ համակարգերի շենքերի դինամիկ բնութագրերի հետազոտությունները բնական պայմաններում փորձարկումներով» թեմայով, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: