Ալիևը դժգոհել է ԵՄ-ից, ԱՄՆ-ի «հայամետ դիրքորոշումից», իսկ Արցախում ռուս խաղաղապահների գործողությունները «նյարդայնացնող» անվանել

Լուրեր

24.04.2026 | 18:09
Իրանի ԱԳ նախարարն Իսլամաբադ կայցելի՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու
24.04.2026 | 18:00
Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն
24.04.2026 | 17:51
Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
24.04.2026 | 17:40
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
24.04.2026 | 17:29
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել
24.04.2026 | 17:18
ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած զինծառայողին, որը դրա արդյունքի վրա խաղադրույք է կատարել
24.04.2026 | 17:07
Դիմել եմ ՄԻԵԴ, Ադրբեջանն ինձ անօրինական դատել է. գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:54
Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ
24.04.2026 | 16:45
Ադրբեջանում Պետական ​​զորահավաքային ծառայության ութ պաշտոնյա է ձերբակալվել
24.04.2026 | 16:33
Փաշինյանը մի քանի տարի է` խաղաղության գործընթաց է իրականացնում, արդյունքը ո՞ւր է. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:22
Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:10
Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության տեղակայման մասին
24.04.2026 | 15:59
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդ
24.04.2026 | 15:48
Քոչարյանի ընտանիքի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին այսօր տարածվող լուսանկարները հին են
24.04.2026 | 15:40
Վահան Կոստանյանը եվրոպացի դիվանագետներից նվերներ է ստացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստալիքներին տված հարցազրույցում բողոքել է մի շարք երկրներից։ Մասնավորապես, նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրել է «միակողմանի հայամետ դիրքորոշումներ» ունենալու մեջ։

«Պատերազմի ժամանակ Ֆրանսիան, չնայած պետք է չեզոք լիներ՝ որպես միջնորդ, միանշանակ հայամետ դիրք էր գրավել։ Պատերազմից հետո ԱՄՆ-ն, չնայած նույնպես միջնորդ է հանդիսանում, պետք է չեզոքություն պահպանի, բացահայտ հայամետ դիրքորոշում է որդեգրել»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը խանդով է վերաբերվում նրան, որ Հայաստանը հրավիրվել է Ջո Բայդենի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։

«Առաջինը Հայաստանի հրավերն է, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, չնայած Հայաստանն ու ժողովրդավարությունը լրիվ տարբեր հասկացություններ են։ Ի՞նչ արժանիքների համար է հրավիրվել Հայաստանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Սա բացահայտ խտրականություն է։ Երկրորդ՝ վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հրավիրվել էր Վաշինգտոն, այնտեղ հանդիպումներ է ունեցել, իսկ Ադրբեջանի ԱԽ քարտուղարը չի հրավիրվել։ Բանն այն է, որ այստեղ հավասարակշռությունը խախտվել է, ցույց է տրվում, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը միակողմանիորեն Հայաստանի կողմն է»,- բողոքել է Ալիևը։

Նա անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահների գործուներությանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, նրանք «գլուխ են հանում իրենց առջև դրված խնդիրներից», սակայն կան նաև մի շարք արդարացված պահանջներ։ Ալիևն ասել է, թե խաղաղապահների  գործունեության մեջ կան «նյարդայնացնող պահեր»։

Ալիևի խոսքով՝ Բաքուն մեկ անգամ չէ, որ իր դժգոհություններն է հայտնել ռուսական կողմին Արցախ այցերի կապակցությամբ։

«Մենք դժգոհություն ենք հայտնել «անօրինական» այցերի կապակցությամբ, մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաև խաղաղապահ առաքելության ղեկավարին։ Նման քայլեր են արվել Ֆրանսիայի նախագահ թեկնածու Վալերի Պեկրեսի այցի ժամանակ, մեզ պատասխանել են, որ աչքաթող են արել, չեն իմացել, որ Պեկրեսը սովորական ավտոմեքենայով է ժամանել։ Ես կասեմ այսպես՝ դրան դժվար է հավատալ։ Այդ այցը կազմակերպվել էր, քանի որ Պեկրեսը չէր կարող իր հետ վերցնել նրանց, ում ուզում էր, նրան ուղեկցում էին սահմանափակ թվով մարդիկ։ Նրանք թաքուն գնացել են այնտեղ ու հետ դարձել, իսկ այցի լուրը միայն նրանց վերադարձից հետո է տարածվել։ Երևի նրանք վախենում էին, որ մենք Լաչինի միջանցքում իրենց կձերբակալենք»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ եթե Բաքուն տեղյակ լիներ այդ այցի մասին, ապա քայլեր կձեռնարկեր։

«Եթե մենք իմանայինք, ապա միանշանակ չէինք թողնի նրանց վերադառնալ։ Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է։ Մենք եղել են Շուշիում և դա տեսել։ Մենք կարող ենք այնտեղ ցանկացած մեքենա կանգնեցնել, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Բացի այդ, Ալիևը նաև բողոքել է, որ ռուս խաղաղապահները ձգտում են անել այնպես, որ հնարավորինս շատ մարդ մնա Արցախում։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններից՝ դրական գնահատելով Միության հետ համագործակցության հեռանկարները։ Սակայն նա, միաժամանակ, կրկին բողոքել է ԵՄ-ի կողմից Հայաստանի տրվող աջակցությունից։

«Մենք զարմացած էինք ԵՄ որոշումից։ Մեզ՝ տուժած կողմին հատկացրել են 140 մլն, Հայաստանին՝ 2․6 մլրդ եվրո։ Դա անարդար է, և մեզ պետք են բացատրություններ։ Մենք չենք լռի։ Հակառակ դեպքում՝ դա բացասաբար կանդրադառնա ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Այլ տարաձայնություններ մեր մեջ չկան»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան