Պարտքով 320 000 դրամ խնդրեմ մինչև առավոտ, բանկով պետք է տա՞ք․ Խաչատրյանը՝ Երիցյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում Կենտրոնական բանկի առաջարկած փոփոխությունների նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին, նշեց. «Եթե ես ձեզանից պարքով խնդրեմ 320 000 դրամ մինչև վաղն առավոտը, ինչո՞ւ պետք է դուք ինձ դա բանկով փոխանցեք»։

Երիցյանը պատասխանեց, որ այդքան գումար չունի, ընդամենը 6-7 հազար դրամ կանխիկ գումար ունի. «Ես կասեմ` հեռախոսով ինձ հաշվիդ համարն ուղարկի, 5 վայրկյանում այդ գումարը կնստեր հաշվիդ»:

Այս երկխոսությունն ընդդիմադիր պատգամավորի ու ԿԲ փոխնախագահի միջև տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ԿԲ-ի առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է 2024թ. հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։

ԿԲ նախագահն ընդդիմադիր պատգամավորին վստահեցրեց, որ անկանխիկ փոխանցումն ավելի ապահով է. կանխիկ գումարը նրանից կարող էին հաջորդ պահին գողանալ, իսկ անկանխիկը` ոչ։

Ներսես Երիցյանը նաև շեշտեց, որ նման փոխանցումների դեպքում բանկային ծառայության դիմաց քաղաքացին չի վճարում, քանի որ ՀՀ–ում բանկային փոխանցումներն ու կանխիկացումն ազգային արժույթով անվճար է։

Մանրամասները՝ տեսանյութում: