2018-2021 թթ. իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական ու շոշափելի արդյունքներ է գրանցում։

Մասնավորապես, 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգմանը, փողոցային լուսավորության կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու մանկապարտեզների կառուցմանը։ Վերջինի առումով, կարևորելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, առաջարկվել է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2021 թվականին Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, սակայն չիրականացված մի շարք ծրագրերը 2022 թվականին իրականացնելու հարցին, ինչպես նաև առաջարկվել է սահմաներձ բնակավայրերում պետական բյուջեի համաֆինանսավորման չափերն առանձին սահմանել և, ըստ այդմ՝ հստակեցնել ոլորտային առաջնահերթություններն ու բյուջեից համաֆինանսավորման չափերը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու ու դրանց լուծում տալու նպատակով։