Տոնածառ շիրմաքարի մոտ, խաղալիք՝ հերոսի նկարով․ Ամանորը Եռաբլուրում՝ լուռ ու արցունքոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամանորը Եռաբլուրում լռության մեջ կդիմավորեն։ Այդ լռությունն այստեղ խախտում են միայն քամուց ծածանվող դրոշներն ու տարբեր կողմերից լսվող լացի ձայները, որոնք ստիպում են յուրաքանչյուրին ապրումակցել․ հարազատ ու օտար այստեղ չկա։ Նույնիսկ վիրավորվում են հարցից՝ այստեղ հարազատ ունե՞ք։

Ժամանակը տարուց ավելի է՝ կանգ է առել շատ ընտանիքներում։ 8-ամյա Էդուարդը հոր մոտ է եկել Ստեփանակերտից։ Հիշում է՝ հայրը 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմ գնաց, իրեն, որպես տան տղամարդու, ցուցում տալով՝ լավ նայել մայրիկին ու քույրիկին։

Հոր խրատին հետևում է, մայրիկին էլ, քույրիկին էլ լավ է նայում, օգնում է բոլոր հարցերում, բայց հոր բացակայությունը ծանր է տանում՝ ավելացնում է մայրը։

Գառնիկ Գզիրյանցը կամավոր է մեկնել ռազմաճակատ։ 2 օր անց գլխից բեկորային վնասվածքներ է ստացել, Երևանում վիրահատվելուց հետո գիտակցության չգալով՝ 7 օր անց մահացել է։ Ստեփանակերտից հաճախակի չեն կարողանում գալ, բայց գալիս են ամեն առիթով։ Այդպիսի առիթ կա․ երեխաները որոշել են հայրիկի Նոր տարին էլ շնորհավորել։

Ամանորի շունչն ամենուր է․ զարդարված շիրմաքարեր, հերոսների նկարներով փոխարինված տոնածառի խաղալիքներ, փայլեր ու մրգեր։ Այսպես են փորձում մխիթարություն գտնել, բայց ցավը չի մեղմվում անգամ արցունք թափելով ու շիրմաքարի մոտ երկար նստելով։

Տիկին Վեներան սիրելի թոռնիկի հետ երկար զրուցում է։ Գևորգը 2 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Խոջալուում էր ծառայում, 2020-ի հոկտեմբերի 9-ին վերջին անգամ զանգել է տուն ու ասել, որ ամեն ինչ լավ է, բայց ժամեր անց անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է։

Գևորգը 2 երազանք ուներ՝ բիզնեսմեն դառնալ ու դուստր ունենալ։ Երազանքները մնացին անկատար։

Այսօր 34 տարեկան կդառնար Սարգիս Սարիբեկյանը։ Ու մինչ մյուս հարազատները կգային, առավոտից մորաքույրն էր եկել, մաքրել տարածքը, թարմ ծաղիկներ դրել։

Սարգիսը հոկտեմբերի 2-ին է զոհվել, հարազատները բոթը 4 օր անց են իմացել․ ընկել է Հաթերքի պաշտպանության ժամանակ։ Ապրում ենք հանուն նրա, որ սերունդներին պատմենք իր մասին, ասում է մորաքույրը՝ արցունքները խեղդելով։ Իսկ շիրմաքարերից ժպտացող դեմքերը ստիպում են գնահատել անկախության ու խաղաղության գինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան