Պղծված հուշարձաններ, կուլիսային կրքեր և ARTակարգ իրավիճակներ. մշակութային տարվա քրոնիկոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վանդալիզմ հուշարձանների նկատմամբ, պատմամշակութային շենքերի պահպանման խնդիրներ, մշակութային օջախների միավորում, հաղթանակ մանկական «Եվրատեսիլ»-ում․ մշակութային կյանքն անցնող տարում բավականին բուռն էր: Factor TV-ն առանձնացրել է այս բնագավառի ամենաուշագրավ իրադարձությունները:

Այս տարի արձանագրվեցին և բացահայտվեցին վանդալիզմի մի շարք դեպքեր: Գումար էր հատկացվել Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» քանդակն ամբողջովին վերականգնելու համար, տարեսկզբից աշխատանքները մեկնարկել էին, սակայն չավարտված՝ արձանը կրկին ենթարկվեց վանդալների հարձակմանը:

Մշակութային արժեքի պղծման այլ դեպքեր էլ եղան՝ գրություններ Չարենցի Կամարի վրա, սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող գրառումներ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի վրա։ Հրկիզել էին Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի հուշարձանը, գողացել էին Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը, Երևանի 2800-ամյակի անվան այգուց տարել էին նավակով տղայի արձանը, Կոմիտասի անվան պանթեոնից՝ Շուշանիկ Կուրղինյանի արձանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից՝ լրագրողի արձանի ոտքերը, պղծել էին «Օղակաձև» զբոսայգում տեղադրված «Հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության» հուշարձանը:

Թատերական աշխարհում աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը հայտարարեց, թե իր հեղինակած «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները չեղարկելու պահանջով սպառնացել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին։ Սահակյանը պնդում էր, որ Մարիաննա Մխիթարյանը, այսպես ասած, «վերևներից» զանգ էր ստացել ու չեղարկել ներկայացումը:

Ռեժիսորը նաև նշել էր, թե այդ ամենի հետևում կանգնած է ԿԳՄՍ նախարարությունը: Գերատեսչությունից, սակայն, պարզաբանեցին՝ նախարարությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի։ Ռուսական թատրոնից ևս հերքեցին Վահրամ Սահակյանի խոսքերը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ սկզբում որոշել էր ներկայացման չեղարկման հարցով դիմել դատարան, հետո, սակայն, այդ մտքից հետ է կանգնել: «Անմարդկային կատակերգությունը» օնլայն տիրույթում ներկայացվում էր որպես մեր օրերի դավադրության, դավաճանության, հերոսության և հիմարության մասին ստեղծագործություն:

Մեծ խառնաշփոթ առաջացավ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» տնօրենի նշանակման հետ կապված: Պատկերասրահում անժամկետ գործադուլ էր հայտարարվել, աշխատակիցները Գյումրու քաղաքապետից պահանջում էին վերանայել որոշումն ու տնօրենի ժ/պ Միքայել Վարդպարոնյանին թույլատրել շարունակել գործունեությունը։

Ըստ գործադուլավորների, պատկերասրահի անդորրը խախտվել էր աշխատակցուհիներից մեկի պատճառով, որն այդ պահին Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բալասանյանի մանկության ընկերոջ դուստրն է ու աշխատել է որպես էքսկուրսավար։ Նա կոնֆլիկտներ էր ունեցել աշխատակցուհիներից մեկի հետ, այնուհետև դիմում էր տվել տնօրենի ժ/պ Վարդպարոնյանին ու խնդրել իրեն ազատել աշխատանքից։ Տնօրենն էլ ստորագրել էր դիմումը, որից հետո, ըստ գործադուլավորների, Միքայել Վարդպարոնյանին հրավիրել էին Գյումրու քաղաքապետարան ու ստիպել ազատման դիմում գրել:

Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ Միքայել Վարդպարոնյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ համատեղությամբ այլ վայրում աշխատելու հիմքով: Ի վերջո, գործադուլավորների պահանջն այդպես էլ չկատարվեց: Պատկերասրահը որպես ժամանակավոր պաշտոնակատար 2.5 տարի ղեկավարած Միքայել Վարդպարոնյանից և 1 օր այդ պաշտոնում աշխատած Գագիկ Մանուկյանից հետո տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Կարեն Բարսեղյանը:

Մեծ աղմուկ բարձրացավ Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ. պատճառը Հանրապետության 46 հասցեում գտնվող 19-րդ դարի հուշարձան-շենքի քանդման մասին լուրերն էին: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ահազանգել էր՝ կառուցապատում իրականացնող ընկերությունը նախատեսում է քանդել շենքը՝ պահպանելով միայն արտաքին հատվածը:

Պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագրում։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում նշված էր, որ Հանրապետության 46 շենքը վերածվելու է ռեստորանի և ավելացվելու են հարկեր, նախատեսվում է կառուցել 9 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։ ԿԳՄՍ նախաարությունից, սակայն, հնչեցին հավաստիացումներ՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որևէ հուշարձան չի քանդվելու, եթե անգամ հուշարձան-շենքի վրա միջամտություններ լինեն, միևնույն է, ճակատային հատվածը պահպանվելու է ամբողջությամբ:

Իսկական թատերական իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց՝ մտադիր է Պետական Կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին: Երկու թատրոնների կոլեկտիվներն էլ բողոքի ալիք բարձրացրին. ասում էին՝ այսպիսով Կամերային երաժշտական թատրոնը կվերանա, Պարոնյանի թատրոնն էլ կկանգնի կոլապսի առաջ: Պետական կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որն ունի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը. թատրոնների միավորումն այսպես հիմնավորեց ԿԳՄՍ նախարարությունը: Եվ չնայած բոլոր դժգոհություններին՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվեց Հակոբ Պարոնյանի թատրոնին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան