Կառավարությունն առաջին իսկ փակ նիստին ավելացրեց գործազուրկների թիվը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Կառավարության նիստերն այսուհետ հագեցած կլինեն բովանդակային քննարկումներով, ինչպես խոստացել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Սակայն դա նիստի մասնակիցներից բացի ոչ ոք չի տեսնի: Նախարարները կհակաճառեն միմյանց, իրար երեսի կասեն ինչ մտածում են միմյանց մասին: Հուսանք, որ բանը բռունցքին չի հասնի:

Իսկ ի՞նչ են քննարկում կառավարության փակ նիստում: Հենց առաջին նման նիստն ամենաերկարն էր այս տարվա բոլոր նիստերից` օրակարգային 72 հարցով: Լրագրողների աչքից հեռու կայացած նիստում մի քանի հաստատություն լուծարվեց՝ կրթական և առողջապահական՝ մարդկանց դարձնելով գործազուրկ:

Լուծարում 1

Գործադիրը որոշեց ԿԳՆ «Սևանի պետական քոլեջ» և «Սևանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել և ստեղծել «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»: Այն իրավունք կունենա ոչ միայն միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնել, այլև հանրակրթական և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր: Թեև նշվում է, որ դրանով ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը կբարձրանա, սակայն մի շարք աշխատողներ կդառնան գործազուրկ: Կառավարությունը խոստանում է փորձել աշխատանքի տեղավորել դուրս մնացողներին, սակայն միաժամանակ նշում է, որ «ուսումնական հաստատություններում թափուր աշխատատեղերը գրեթե բացակայում են»: Իսկ միացման դեպքում դրույքաչափերի կրճատման արդյունքում կլինեն դժգոհություններ: Առանց այդ էլ գաղտնիք չէ, թե կրթական հաստատություններն ինչ չափով են ծանրաբեռնված, ինչպես են աշխատողներ խցկվում և հաստիքներ ուռճացվում: Կառավարության նույն հիմնավորման մեջ նշվում է՝ Գեղարքունիքում ծայրահեղ աղքատ է բնակչության 1 տոկոսը, աղքատ՝ 28,8 տոկոսը: Այսինքն, սրանով մարզում աղքատների թիվը կավելանա:

Լուծարում 2

Լուծարքի հաջորդ որոշումներն առողջապահության բնագավառին են վերաբերում: Պաշտպանության նախարարության՝ Բերդի առանձին բժշկական ջոկատը, որը գործում է որպես զորամաս, լուծարվում է: Հիվանդանոցի շենքն ու տեխնիկան է լավը, ջոկատի՝ անձնակազմը: Ուստի ջոկատը կտեղափոխվի հիվանդանոց: Այս երկու կառույցները, համաձայն կառավարության հիմնավորման, նույն բանն անելով՝ իրար խանգարում են. «Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը»:

Հիվանդանոցին կվերապահվի տարածաշրջանի բնակչության և ՊՆ զորամասերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողներին հավասարեցված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը: Շեշտելով, թե ՊՆ ջոկատն առավել հագեցած է կադրային որակյալ ռեսուրսով, արդեն հասկանալի է դառնում, որ միացման արդյունքում անձնակազմի կրճատումները վերաբերելու են հենց հիվանդանոցի աշխատողներին: Իսկ որ կրճատումներ կլինեն, անկասկած է:

Լուծարում 3

Լուծարված հիվանդանոցների շարքին ավելացավ «Սիսիանի բժշկական կենտրոն»-ը: Հիմնարկն ուներ 5932.25 քառ. մետր ընդհանուր մակերես, 58,746.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինություններ և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 2.38 հեկտար հողամաս: Գույքը տրվեց Պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին: Հիվանդանոցն ուներ հազարավոր շարժական գույք, որոնցից ամենաթանկարժեքը 14,6 մլն դրամ արժեքով «Ֆորդ» և 14.8 մլն դրամանոց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներն են, 5 մլն դրամ արժեքով Կոլպոսկոպը, 8 մլն դրամանոց սոնոգրաֆիայի ապարատը և այլն: Հիվանդանոցը, համաձայն հիմնավորման, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, սարքավորումները հին են: Մյուս հիմնավորումները նույնն են, ինչ նախորդի դեպքում՝ հիվանդանոցն ու հոսպիտալն անում են նույն բանը՝ խանգարելով միմյանց: Այստեղ մտահոգիչը բնավ էլ հիվանդանոցի՝ հոսպիտալին միավորումը չէ. եթե դա կօգնի բժշկական ծառայությունները որակով իրականացնել, ապա տարածաշրջանը միայն կշահի. մանավանդ որ հիմա հիվանդանոցներն ունեն մասնագիտական ոչ բարվոք համբավ: Այս լուծարման գործընթացում ամենացավոտը և անհանգստացնողն աշխատակազմի հարցն է. Ի՞նչ է անելու հիվանդանոցի անձնակազմը: Կառավարությունն առողջապահության նախարարին հանձնարարել է Սյունիքի մարզպետի հետ համատեղ քննարկել հիվանդանոցի աշխատակիցներին հոսպիտալում համապատասխան աշխատանք առաջարկելու հարցերը: Բայց քանի որ ոչ թե հանձնարարել է տեղավորել աշխատանքի, այլ քննարկել տեղավորման հարցը, բնականաբար, խիստ հավանական է որ հիվանդանոցի աշխատողները կամ նրանց մի մասը կմնան «նախկին աշխատող» կարգավիճակում: Չէ՞ որ ՊՆ-ն ևս ունի մեծաթիվ բժշկական անձնակազմ և հաճույքով աշխատանքի կտեղավորի իր մասնագետներին։ Եվ կամ՝ բժշկական հաստատության տնօրենն ինքը, ունենալով որոշ նոր աշխատատեղերի հնարավորություն, իր ցանկացած անձանցով կհամալրի:

Լուծարում 4 

Վերջին լուծարքը վերաբերում էր «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ին: Այս հաստատությունն էլ ուներ 4657.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 28,880.77 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք, շինություններ և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 0.99 հեկտար հողամաս: Շարժական գույքի մի մասը հնամաշ է: Վարդենիսի հիվանդանոցը գտնվում էր աղետալի վիճակում՝ առանց չափազանցության: Առողջապահության նախարարության փոխարեն հիվանդանոցի տնօրենն ինքն էր տարբեր հաստատությունների դիմում շենքի վերանորոգման հարց լուծելու համար: Շենքային անմխիթար պայմանների պատճառով հենց հիվանդանոցի գույքի մեծ մասն օգտագործման ենթակա չէ: Այս հիվանդանոցը ևս, «ամեն ինչ ՊՆ-ին» սկզբունքով, հանձնվեց Գեղարքունիքի կայազորային հոսպիտալին: Վարդենիսի հիվանդանոցի անձնակազմը մնաց առողջապահության նախարարից ու Գեղարքունիքի մարզպետից կախված վիճակում: Ի դեպ, վերջերս հիվանդանոցի ղեկավարն ազատվել էր աշխատանքից մարզպետի «օգնությամբ»: Փաստորեն, գործադիրի թեթև ձեռքով մի շարք աշխատողներ մնացին անգործ և սա՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մեկ օր առաջ խորհրդարանում տված խոստումների ֆոնին, թե այսպես շարունակվելու դեպքում քաղաքացին շուտով մաշկի վրա կզգա կյանքի բարելավումը:

 

Սևակ Հակոբյան