ՀՀ-ն ձրի ռազմաբազա է տվել ՌԴ-ին, բայց Պուտինը թույլ տվեց Թուրքիային մասնակցել պատերազմին․ չհակադրվեցինք, հասանք այս օրին․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-2021-ը հետպատերազմական տարի էր, նաև քաղաքական բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, սահմանին լարվածություն կար, մեր քաղաքացիները սպասում էին, թե բանակցություններն ինչպես են ընթանալու, ինչ լուծումներ են լինելու՝ մեր սահմանների ապաշրջափակմանը և Արցախին վերաբերող: 2021-ին արդյո՞ք դուրս եկանք մղձավանջից:

-2021-ը սկսեց նրանով, որ Հայաստանի բնակչության մի մասը մտածում էր, որ այս իշխանությունը չի մնալու, փոխվելու է, անգամ ոմանք ոգևորվել էին և արդեն իրենց առանձնատներում քննարկում էին, ապագա պաշտոնների էին նշանակում: Ժամանակավոր կառավարության խնդիր էր դրված: Տարբեր ուղղություններից ու կառույցներից, ներառյալ՝ Գլխավոր շտաբից, բազմաթիվ հայտարարություններ էին հնչում իշխանության հրաժարականի և այլնի մասին, հրապարակներում շատ մարդ հավաքելու կոչեր էին արվում: Ես դրական եմ համարում այն, որ այդ գործընթացներն արդյունք չտվեցին, քանի որ դրանք հակասահմանադրական գործընթացներ էին, և արդյունքի պարագայում նոր միջադեպեր էին լինելու: Այս առումով երկիրն առաջընթաց ունեցավ, որովհետև արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, որի կողմնակիցն էինք նաև մենք… Իշխանությունն այդ առումով բավականին ժամանակ կորցրեց, եթե չձգձգեին, փողոցային գործընթացները տեղի չէին ունենա:

Տարվա սկզբին կային կանխատեսումներ, որ ամեն ինչ ծախված է, շուտով հանձնելու են, մարդիկ տեղանուններ էին նշում՝ սկսած Տիգրանաշենից մինչև Տավուշի գյուղեր ու Սյունիք, տարին ամփոփում ենք առանց դրանք հանձնելու: Խորհուրդ կտամ այդպիսի կանխատեսումներին չհավատալ, դրանք ավելի շուտ «բայղուշություն» էին և անհանգստություն պատճառեցին մեր ժողովրդին, այն ընտանիքներին, որոնց զավակները բանակում ծառայում էին: Տարվա սկզբին Ադրբեջանը համարում էր, որ Արցախի խնդիրը լուծված է, ՌԴ նախագահը լռություն էր պահպանում ու չէր հակադարձում, ՀՀ վարչապետն էր հակադարձում՝ ասելով՝ խնդիրներ գոյություն ունեն: Ես համարում եմ, որ ունենք առաջընթաց, տարվա վերջում սկսեցին առաջ քաշել Արցախի կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկելու հարցը, հանդիպումներ եղան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Բայդենի կողմից հրավիրված ժողովրդավարության գագաթնաժողովին: Կարևոր եմ համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցերը Եվրոպա և արաբական երկրներ, որոնք դրական արդյունքներ գրանցեցին: Արարատ Միրզոյանի հանդիպումներն ու ելույթները ևս բավականին դրական եմ գնահատում: Այսինքն՝ արտաքին քաղաքականության առումով տարին փակեցինք լուրջ ձեռքբերումներով։ Ներքաղաքական  կայունության առումով ևս ունենք լուրջ ձեռքբերումներ, մենք արագ վերականգնվող ժողովուրդ ենք, ինչը ինձ շատ ուրախացնում է:

-Եկեք դետալավորենք, պարո՛ն Սարգսյան․․․

-Ցավոք, տնտեսության առումով չունենք ձեռքբերումներ, չունենք գլոբալ մշակված ծրագիր, թե առաջիկա 4-5 տարիներին ինչ անենք, որ կարողանանք խոսել գոնե փափուկ ուժի դիրքերից, կարողանանք մեր իրավունքները պաշտպանել, մեր պետականությունն ամրացնել:

-Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, և խորհրդարանում հայտնվեցին իշխանությունը և ծայրահեղ ընդդիմությունը: Չստացվեց իշխանության և խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, արդյո՞ք 4 տարի ականատես ենք լինելու նրանց ծեծկռտուքներին ու իրար թշնամի և դավաճան հայտարարելուն: Այդպես երկիրն առաջ չի գնում… Իրավիճակն ինչպե՞ս կհանգուցալուծվի 2022-ին:

-Նախ՝ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին ժողովրդավարության սկզբունքով, ընտրություններում մեր ժողովուրդն իր քվեն տվեց գործող ուժին, որը պարտվել էր պատերազմում, նաև իր քվեն տվեց նախկիններին, չտվեց մեզ, ես հարգում եմ ժողովրդի ընտրությունը: Այս ուժերը, խորհրդարան մտնելով, պետք է մտածեն այս ծանր իրավիճակից երկիրը հանելու մասին, ոչ թե մեկը մյուսին հողատու կամ թալանչի ասելով, դրանով երկու ուժերն էլ կորցնում են… Քիչ հավանական եմ համարում, որ տեղի կունենան արտահերթ գործողություններ, որովհետև չեմ տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա փողոց հանել կրիտիկական քանակությամբ զանգված, որը կարող է իշխանություններին պարտադրել իշխանափոխություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան