Պաշտոնյային ծեծի ենթարկել, քաղաքական ուղուց շեղվել և արտագաղթ. Երևանի քաղաքապետերի պաշտոնակությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Այսօր վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ 2018 թվականին Հայկ Մարությանի քաղաքապետության օրոք ձեռք բերված 150 հազար դոլարանոց գլխավոր տոնածառի լույսերը վառվում են, թեև առանց հանդիսավոր միջոցառման, բայց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման առաջին օրը:

Հայկ Մարությանին, փաստորեն, երկու անգամ՝ 2018 և 2019 թվականներին, բախտ վիճակվեց մասնակցել սուր քննադատության առիթ դարձած թանկարժեք տոնածառի լույսերը վառելու արարողությանը: Նախորդ տարի, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, տոնածառ չտեղադրվեց:

Երևանը երեք տարուց ավելի ղեկավարած Հայկ Մարությանը հեռացավ անակնկալ կերպով: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նրան մի շարք քաղաքական մեղադրանքներ առաջադրեցին և ավագանու միջոցով անվստահություն հայտնեցին: Մարությանը հեռացավ՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին մեղադրելով հեղափոխությունն ուրանալու մեջ:

«Այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է: Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում և ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում է դա պետության համար»,- ասաց Մարությանը իր պաշտոնանկության հարցով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ:

Հայկ Մարությանն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի առաջին քաղաքապետն է, որը պաշտոնանկ է արվում սեփական թիմի կողմից սկսած իմփիչմենտթ գործընթացով: Սակայն Մարությանը միակը քաղաքապետը չէ, որ պաշտոնը լքում է անակնկալ՝ անակնկալի բերելով երևանցիներին:

Երևանի առաջին ընտրված քաղաքապետի՝ 2009 թվականի մարտին Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի քաղաքապետ նշանակված, իսկ նույն թվականի մայիսին արդեն ընտրված Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունը ևս անսպասելի էր: Նա քաղաքապետի պաշտոնը լքեց ընդամենը 1.5 տարի պաշտոնավարելով՝ սկանդալային միջադեպի արդյունքում: Գագիկ Բեգլարյանն իրեն պատկանող «Մետաքս» գործարանում դաժան ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Ծեծի պատճառն այն էր, որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած պետական միջոցառման ժամանակ Կանդայանը Բեգլարյանի կնոջը խնդրել էր չնստել Սերժ Սարգսյանի կողքին: Այս միջադեպից հինգ օր անց Բեգլարյանը սեփական դիմումի համաձայն լքեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանին պատժեց՝ հեռացնելով քաղաքապետի պաշտոնից, բայց անգործ չթողեց: Մի քանի ամիս անց Բեգլարյանը Սերժ Սարգսյանի կողմից սփոփիչ պաշտոն ստացավ՝ 2012 թվականի գարնանը նշանակելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:

Իսկ ահա երեկ պաշտոնանկ արված Հայկ Մարությանին դժվար թե առաջիկայում նոր պաշտոնի նշանակեն, ավելին՝ Փաշինյանի կառավարությանը կոռուպցիայի մեջ մեղադրելուց հետո, ըստ ամենայնի, Մարությանին սպասվում են առնվազն հարցաքննություններ տարբեր իրավապահ կառույցներում։

Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից տասն օր անց 11 ամսով Երևանի քաղաքապետ ընտրվեց Կարեն Կարապետյանը:

«Լինելու են խաղի կանոններ և լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր այդ պահանջներին բավարարելու են, մնալու են, ովքեր ոչ՝ գնալու են»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Պարզվեց, որ ինքը՝ Կարապետյանը ևս չկարողացավ երկար ժամանակով բավարարել Սերժ Սարգսյանի պահանջներին․ երկարաժամկետ պլաններով քաղաքապետի պաշտոնը ստանձնած Կարապետյանը դեռ տարին չլրացած՝ անսպասելիորեն հայտարարեց, որ հեռանում է՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։

Մամուլը, սակայն, գրեց, որ Կարապետյանը քաղաքապետի պաշտոնից հեռանում է երկրի ղեկավարությունից նեղացած, իսկ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությունն ընդամենը շղարշ է։

Կարապետյանին քաղաքապետի պաշտոնում փոխարինեց և մինչև 2018 թվականի քաղաքական փոփոխությունները պաշտոնավարեց Տարոն Մարգարյանը: Վերջինի հրաժարականը, թերևս, կանխատեսելի էր տեղի ունեցած հեղափոխության ֆոնին, բայց ինքը՝ Մարգարյանը դիմադրում էր:

«Ես այդ կարծիքին չեմ, որ պետք է հեռանամ, քանի որ ես զբաղեցնում եմ ընտրովի պաշտոն: Այո՛, ես պատրաստ եմ աշխատել այս կառավարության հետ»,- ասել էր նա:

Չնայած Փաշինյանի հետ աշխատելու պատրաստակամությանը՝ Տարոն Մարգարսյանն իր այս հայտարարությունից երկու ամիս էլ չանցած՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց:

Իսկ որքա՞ն կկառավարի Երևանի նոր քաղաքապետը:

«Ես կառավարելու եմ մնացած ժամանակահատվածը՝ երկու տարի»,- ընտրվելուց հետո ասաց Հրաչյա Սարգսյանը:

Թեև նոր քաղաքապետի ցանկությունից կարելի է ենթադրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի, սակայն համառ խոսակցություններ կան, որ Փաշինյանի թիմը չի սպասի մինչև 2023 թվականը, այլ արտահերթ ընտրությունների կգնա՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրելով Տիգրան Ավինյանի թեկնածությունը: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվում:

Իսկ մինչ այդ, Փաշինյանն այսօր Կառավարությունում հանդիպել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և անվերապահ աջակցություն հայտնել:

«Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնակությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»,- ասել է Փաշինյանը:

Թե քանի՞ անգամ Հրաչ Սարգսյանին բախտ կվիճակվի վառել հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը՝ մեծապես կախված կլինի ոչ միայն նրա աշխատանքի արդյունավետությունից, այլև կենտրոնական իշխանություններին որևէ հարցում չհակադրվելու կարողությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան