Քաղաքացիներին գաղտնալսելը հանցագործություն է․ հետաքննությամբ պարզե՛լ՝ պետական մարմինները համընդհանո՞ւր են դա անում․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը մարդու իրավունքների հարցերով փորձագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ

-«Սիթիզենլաբ» հայաստանյան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանում գործում են լրտեսական ծրագրեր, որոնցով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին, այդ տվյալները տալիս են, օրինակ, Facebook-ը, Instagram-ը, Meta կազմակերպությունը, և Հայաստանում լրտեսական «Սիտրոքս» ծրագրի շրջանակում եղել են քաղաքական գործիչներ և լրագրողներ: Ամիսներ առաջ էլ Apple-ն էր հայ քաղաքական գործիչներին զեկուցել, որ «Պեգասուս» ծրագրով են ներթափանցում կատարել և լրտեսել։ Ինչո՞ւ Հայաստանում սա սկանդալի չվերածվեց, թեման քննարկվեց, բայց մեծ ցնցումներ չեղան:

-Կարծում եմ՝ որովհետև չնայած նրան, որ այդ կազմակերպություններն ունեն գլոբալ սփռվածություն, այնուամենայնիվ, մասնավոր կազմակերպություններ են, և  պաշտոնական աղբյուրներից դեռ արձագանք չկա, բայց արդեն պետք է լիներ։ Գուցե կա, բայց հրապարակայնություն չեն տալիս, գուցե արդեն իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու համար, թե այստեղ հանցագործության տարրեր կա՞ն, թե՞ ոչ, բայց տեսականորեն և օրենսդրորեն այս ամենը հանցագործության մասին հաղորդում է, որովհետև քաղաքացիների նկատմամբ հանիրավի գաղտնալսումները հանցագործություն են՝ բացառությամբ որոշ դեպքերի: Հետևաբար, պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, թե իսկապե՞ս պետական մարմիններն առանց սանկցիայի, առանց քրեական գործի առկայության կամ առանց օպերատիվ տվյալների այսպես համաընդհանուր գաղտնալսումներ են անում:

-Ըստ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի, որը 2020 թվականի հունվարին փոփոխության ենթարկվեց, ԱԱԾ-ից բացի՝ ոստիկանությունը ևս գաղտնալսելու իրավունք ստացավ։ Հաշվի առնելով տխրահռչակ ավանդույթները՝ հիմա չկա՞ որևէ երաշխիք, որ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն քաղաքացուն չի գաղտնալսի, հետո նոր դատարանից ստանան սանկցիա։ Քաղաքացին ինչպե՞ս կարող է իմանալ, որ իրեն գաղտնալսում են, և փորձի պաշտպանվել։ Տեսականորեն ես պետք է գնամ ոստիկանություն, ասեմ՝ դուք ինձ գաղտնալսում եք, ես ձեր դեմ բողոքում եմ:

-Օրենքը երաշխիքներ տալիս է, բայց որոշ բացերով։ Օրենքը պարտադրում է, որ անձին գաղտնալսելուց որոշակի ժամանակ հետո, ի վերջո, անձին պետք է տեղեկացնել, որ նրա վերաբերյալ գաղտնի նյութեր են հավաքվել, բայց սա, որպես կանոն, արվում է այն դեպքում, երբ որոշում է կայացվում, ասենք, քրեական գործի հարուցումը մերժելու մասին, կամ երբ արդեն որոշվում է քրեական գործ հարուցել, և անձը ներգրավվում է վկայի կամ մեղադրյալի կարգավիճակով և իրազեկվում է։ Բայց կա հետաքննություն, որի դեպքում կարող են գաղտնալսումներ տեղի ունենալ, այնուհետև որոշում կայացվի չհետապնդելու մասին, այս դեպքում օրենքը չի պարտադրում քաղաքացուն տեղյակ պահել։ Իհարկե, կա նաև մյուս ռեժիմը, որը ժամանակ առ ժամանակ տարբեր երկրներում քաղաքական սկանդալների տեղիք է տալիս, երբ առանց անհրաժեշտության, պրոֆիլակտիկ կերպով ուղղակի գաղտնալսում են հազարավոր քաղաքացիներին, որ հետո ստացված տվյալներից ֆիլտրեն անհրաժեշտ տեղեկությունը։

-Այսինքն՝ դատարանը դեռ սանկցիա չի տվել, քաղաքացին, բնական է, չգիտի, բայց գաղտնալսումն իրականացվո՞ւմ է:

-Դատարանը կարող է չիմանալ, կարող է նույնիսկ իրավապահ մարմինները չիմանան, լինի որոշակի մարմին, որը օրենքից դուրս ինֆորմացիայի անօրինական հավաքագրում անի, և ոչ մի քաղաքացի, նույնիսկ ոչ մի իշխանություն երաշխիք չունի, որ նման բան չի կատարվում թեկուզ հենց այս պահին։ Պաշտոնապես հաստատվել է, որ ինտերնետի միայն 4%-ն է տեսանելի, իսկ 96%-ն անտեսանելի է, և մեծ է ռիսկը, որ ոչ միայն քաղաքացիները, այլև իշխանությունները կարող են գաղտնալսվել և տեղյակ չլինեն։

-Նման դեպք ունեցանք, երբ ԱԱԾ տնօրենին և նույնիսկ վարչապետին գաղտնալսեցին:

-…Ըստ էության՝ դա պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացումով, և սկանդալը տեղի է ունենում այն դեպքում, երբ կա՛մ լրագրողները, կա՛մ քաղաքական շրջանակները պարզում են, և հասարակությունն իրազեկվում է:

-Մեզ՝ լրագրողներիս, ձեզ՝ իրավաբաններիդ, նաև քաղաքական գործիչներին, ակտիվիստներին կարող են լրտեսել ոչ միայն Թուրքիայից ու Ադրբեջանից, այլև հայաստանյան շրջանակներ, օրինակ՝ հարուստ ընդդիմադիրները, իշխանական մարմինները: Որևէ հանրային հետաքննություն չի արվում: Հանրայնորեն մասնագետներն այսպիսի դեպքերով դիմեցին ԱԱԾ-ին, որ հետաքննեն, բայց կատարյալ լռութուն է, և դա կարող է քաղաքացուն տեղիք տալ ենթադրելու, որ հենց ԱԱԾ-ն էլ անում է դա:

-Այո՛: Բոլոր դեպքերում, երբ քաղաքացին դիմում է, իրավապ մարմինների կողմից պետք է արձագանք լինի՝ կա՛մ դիմումը մերժում են, կա՛մ վարույթ են հարուցում, լռությամբ արձագանքելն արդեն անգործություն է, քաղաքացին կարող է վարչարարության կարգով վիճարկել, ընդհուպ մինչև դիմել ՄԻԵԴ: Բայց եղել են դեպքեր, երբ պաշտոնապես, օրինակ, իրավապաշտպանների նկատմամբ ստեղծվել է համակարգ, և նրանց վերաբերյալ տվյալներն ավտոմատ կերպով գնում էին տվյալների մշակման կենտրոն, այդպիսի համակարգ էր մշակվել Ռուսաստանում։ ՄԻԵԴ-ը դա համարեց ոչ իրավաչափ և Ռուսաստանին միջազգային պատասխանատվության ենթարկեց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան