«Պատերազմը պլանավորված է եղել»․ Արթուր Սաքունցը ներկայացրեց՝ ինչ են պատմել սիրիացի վարձկանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  այսօր հրավիրված քննարկմանը ներկայացնում են «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույցը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը փաստեր ներկայացրեց 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության մասին, որոնց հետ զրուցել են հետազոտողները։ Նրա խոսքով՝ 2020 թվականին անօդաչու թռչող սարքերի և զենքի մատակարարումները Թուրքիայից դեպի Ադրբեջան 6-7 անգամ ավելացել են՝ հասնելով 77 մլն դոլարի։

«Տարբեր գործոնների համադրումը հիմնավորում է, որ իրապես պատերազմը պլանավորված է եղել։ Սրանք տեղեկություններ են, որոնց մի մասը պետք է հավաքագրեր Ազգային անվտանգության ծառայությունը, որը չգիտես ինչով է զբաղված։ Հենց սրանով պետք է զբաղվեին, հավաքագրեին, թե ինչ սպառնալիքներ կան այս մեր իրավիճակում, ինչ միտումներ կան և առնվազն կանխարգելիչ դիվանագիտական ու քաղաքական գործողություններ իրականացնեին։ Ես ուղղակի հիշում եմ 2020 թվականի մինչև սեպտեմբերը Նիկոլ Փաշինյանի հայտի հայտարարությունը, թե ոչ մի անգամ պատերազմը չի սկսվի, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ զեկույցում կան փաստեր ու ապացույցներ՝ չթույլատրված, այդ թվում՝ կասետային զենքերի կիրառման մասին։ «Ի՞նչ ակնկալիքներ ունենք։ Իհարկե, շատ տարօրինակ է, որ միջազգային հարթակներում կոնկրետ այս պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից չի բարձրաձայնվում։ Ես այլևս չեմ հիշում, որ վարձկանների թեման ներկայացվի որևէ միջազգային ատյանում՝ պահաջնելով պատասխանատվության կիրառել, քիմիական զենքի թեման չկա։

Պատերազմական հանցագործությունների մի ամբողջ սպեկտր կա, որ դրանցով պատասխանատվության ենթարկելու հարցը, բացի միջազգային դատարանից, որտեղ հայց է ներկայացված, այլ հարթակներում բացարձակ չի օգտագործվում։ Եթե անպատժելիությունը մնում է, այն շարունակում է հանգեցնել մարդու իրավունքների շարունակական խախտումների։ Եվ այս պայմաններում որևէ անվտանգության երաշխիք չի կարող լինել ընդհանրապես»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում: