ՀՀ-ում պատվաստման երկրորդ դեղաչափը ստացել է 582 624 մարդ
ՀՀ ԱՆ-ն դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում իրականացված պատվաստումների վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 1 452 374 պատվաստում։ Պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 869 750 մարդ, երկրորդ դեղաչափը ստացել է 582 624 մարդ: