Քովիդի համավարակն աշխարհում խորացնում է ծայրահեղ աղքատությունը. ԱՀԿ

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում ավելի քան կես միլիարդ մարդ կարող է ծայրահեղ աղքատության մեջ հայտնվել: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այս մասին հայտարարել են ԱՀԿ-ն և Համաշխարհային բանկը։

Առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկման միջազգային օրվա վերաբերյալ իրենց զեկույցներում կազմակերպություններն արձանագրել են, որ պանդեմիան հանգեցրել է բժշկական ծառայությունների մատուցման խափանումների և չափազանց մեծ լարվածություն է առաջացրել առողջության պահպանման համակարգերում: Տուբերկուլյոզից և մալարիայից մահացությունն աճել է:

Համաճարակ է առաջացրել նաև «1930-ական թվականներից ի վեր վատթարագույն տնտեսական ճգնաժամը, այդ պատճառով մարդկանց ավելի դժվար է դարձել վճարել բուժման համար»: Մարդիկ ստիպված են վճարել այդ ծառայությունների համար իրենց գրպանից, որի պատճառով «կես միլիարդից ավելի մարդիկ կարող են հայտնվել ծայրահեղ աղքատության շեմին։

Ինչպես կանխատեսում են զեկույցների հեղինակները, ֆինանսական դժվարությունները, ամենայն հավանականությամբ, ավելի ինտենսիվ կդառնան՝ հաշվի առնելով աղքատության աճը, եկամուտների նվազումը և այն փաստը, որ պետությունները բախվում են հարկային մուտքերի ոլորտում ավելի բարդ իրավիճակի: Մինչև պանդեմիան «գրեթե մեկ միլիարդ մարդ իրենց բյուջեի ավելի քան 10 տոկոսն է ծախսել առողջության պահպանման համար»:

«Այժմ մենք պետք է կառուցենք առողջապահական համակարգեր, որոնք բավականաչափ ուժեղ կլինեն, որպեսզի դիմանան ցնցումներին, ինչպիսիք են ապագա պանդեմիան, և մենք պետք է հետևենք այդ ուղուն առողջապահության ծառայությունների համընդհանուր ընդգրկմանը»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: