Միգրանտներն անմխիթար օրեր են անցկացնում Բելառուսի սահմանային գոտում. VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր, երբ Լեհաստանի իշխանություններն արգելում եմ Բելառուսի սահմանին կուտակված փախստականների մուտքը Լեհաստան, 16 աստիճան ցրտի պայմաններում ժամանակավոր կացարանների ջերմության հույսին է մնացել ավելի քան հազար մարդ: Նրանց հիմնախնդրին է անդրադարձել «Ամերիկայի ձայն»-ը։

Հիմնականում Իրաքի Քրդստանից այստեղ ժամանած գաղթականները նպատակ ունեն անցնել Լեհաստան, այսպիսով ոտք դնելով Եվրամիության սահման: Սակայն, հայտնվելով բելառուսական թակարդում, նրանք զգում են, որ իրենք դարձել են աշխարհաքաղաքական լարվածության զոհ:

Միգրանտների մեծ մասը ցանկանում է մեկնել Գերմանիա, մյուսները՝ Ֆրանսիա կամ Իսպանիա։ Ոչ ոք չի ցանկանում մնալ Լեհաստանում. Բոլորն ասում են, որ ցանկանում են փախչել աղքատությունից եւ բռնություններից:

Կոնգոյից Դումբիա Լակինան ասում է, որ իր երազանքն է մյուս կողմ անցնելը: «Մեր երկրներում մարդու իրավունքները չեն հարգում», ասում է նա։

Արևմտյան երկրները մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այս ճգնաժամը կազմակերպելու մեջ, որը Եվրամիության կողմից հաստատված պատժամիջոցներին ի պատասխան այստեղ հրավիրեց օտար միգրանտների, որպեսզի այստեղից նրանց մղի դեպի Եվրամիության տարածք:

Միգրանտները, ովքեր փորձել են մտնել Լեհաստան և հարկադրաբար հետ են վերադարձվել, ասում են, որ, չնայած իրենց կրած դժվարություններին, պատրաստ են կրկին փորձել հատել սահմանը անտառապատ տարածքով, որն այժմ անվանում են «ջունգլիներ»:

Բահաշթ Շաքսավան գաղթական է Իրաքի քրդական շրջանից:

«Ես վատ հիշողություններ ունեմ: Մեզ հետ վատ բաներ պատահեցին «ջունգլիներում»: Բայց մենք կմնանք այստեղ, մինչեւ Լեհաստանը բացի սահմանը», ասում է նա։

Սակայն նրանց արդեն իսկ սպառնում է Բելառուսից վտարվելու վտանգը։ Չնայած Բելառուսի իշխանությունները խոստացել էին օգնել միգրանտներին, վտարման գործընթացն արդեն սկսվել է:

Իրաքի Քրդստանից Ֆարհադ Մահամադը պատմում է, թե ինչպես են այստեղ ժամանել զինվորականները, ստիպողաբար վերցրել իրենց անձնագրերը, մարդկանց տարել օդանավակայան եւ հետ ուղարկել իրենց երկրներ:

Գաղթականներն ասում են, որ նախընտրում են այս կացարանները, քան անտառները: Եվ այժմ կանգնել են երկու քարի արանքում. պիտի փորձեն անցնել Եվրամիության տարածք, հակառակ դեպքում պիտի կանգնեն ցրտին զոհ գնալու վտանգի առջեւ: