Ալիևները՝ կրկին կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Լոնդոնում Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին պատկանող նոր բազմամիլիոնանոց անշարժ գույք է բացահայտվել

Լուրեր

03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա ընտանիքի անդամներն ու մերձավոր շրջապատը կրկին հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այս անգամ Ալիևների մասին բացահայտումներ է արել բրիտանական վերլուծական Chatham House-ը, որի հետաքննությունում ներկայացվում է, թե ինչպես են նախկին Խորհրդային միության մի շարք երկրների ներկայացուցիչներն ու ռեժիմները գույք ձեռք բերում Մեծ Բրիտանիայում։

Կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող նախկին խորհրդային հանրապետությունների օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները Մեծ Բրիտանիայում ավելի քան 2 միլիարդ ֆունտ արժողությամբ գույք են գնել։

Հրապարակված զեկույցում նշվում է ,որ Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում Ադրբեջանից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ ավտորիտար երկրներից հարուստ էլիտաները 1998-2020 թվականներին գրեթե հարյուր անշարժ գույք են գնել։

Ցուցակում իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընտանիքի հետ միասին։ Ըստ ցուցակի՝ Ադրբեջանի ներկայացուցիչներին վերագրվում է 27 անշարժ գույք, որոնց մեծ մասը նախագահ Իլհամ Ալիևին ու նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևա-Փաշաևայի ընտանիքին է պատկանում։ Ալիև-Փաշաև ընտանիքին պատկանում է շուրջ 14 անուն անշարժ գույք, որոնց մեծ մասը գտնվում է Լոնդոնում՝ Knightsbridge-ում։

Ցուցակում առկա մյուս անձինք ևս անմիջականորեն կապված են Ալիևների հետ։ Մասնավորապես, գործարար Աշրաֆ Քամիլովը, որն Ալիևների ընտանիքի մերձավորներից ու նրանց կոռուպցիոն, փողերի լվացման սխեմաների անմիջական մասնակիցներից է։ Նա նաև Ալիևներին պատկանող Ata Holding-ի ղեկավարն է։ Քամիլովը Լոնդոնում 11 անշարժ գույք ունի։

Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևին էլ պատկանում է երկու անշարժ գույք։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներին շուրջ 500 մլն ֆունտ արժողությամբ գույք է պատկանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային մեկ այլ հետաքննությամբ էլ բացահայտվել էր Լոնդոնում Ալիևների ապօրինի ունեցվածքը։ Ըստ «Պանդորայի փաստաթղթերի»` Ալիևներն օֆշորային ընկերությունների մեծ ցանց են կառավարում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց՝ 700 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել։

Էմմա Չոբանյան